ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սուբվենցիոն ծրագրի շրջանակում բարեկարգվել է Վանաձորի Հայք հրապարակը, որտեղ արդեն գործում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվաններ, հաղորդում է ՀՀ կառավարությունը:
Բացումը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին` Վանաձորի օրը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում հրապարակել է շատրվանների մասին տեսանյութը` նշելով, որ տեսանյութում Վանաձորի նորաբաց շատրվանները երևում են իրենց ողջ հմայքով:
Ավելի վաղ Փաշինյանը բոլորին հրավիրել է միասին տոնել Վանաձորի օրը, որը կնշվի հոկտեմբերի 26-ին:
«Այն էֆեկտը, որ ստացել ենք Գյումրիում, ստանալու ենք նաև Վանաձորում: Հոկտեմբերի 26-ը Վանաձորի օրն է: Բոլորով գնում ենք դբա լավը», - նշել է վարչապետը` հավելելով, որ այս էֆեկտը հերթով ստանալու ենք բոլոր քաղաքներում:–0–