ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 7-ին ե վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի ավտովթարի հետևանքով տուժել է 14 քաղաքացի, որոնք ստացել են տարբեր վնասվածքներ և տեղափոխվել մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Նրանցից 1-ը հետազոտվել և դուրս է գրվել: Ներկա պահին 13-ը ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն:
Տուժածներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 9-ը` միջին ծանրության, 1-ը` բավարար:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Մոնթե Մելքոնյանի պողոտայում
բախվել են վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսն ու BMW մակնիշի ավտոմեքենա։–0–