ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Red Wings ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Վոլգոգրադ - Երևան- Վոլգոգրադ երթուղով։
Ինչպես նշվում է ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի Facebook–յան էջում, Red Wings ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 7-ից մեկնարկելու է Վոլգոգրադ- Երևան- Վոլգոգրադ երթուղով չվերթերը:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար անհրաժեշտ է այցելել ավիաընկերության կայք՝ flyredwings.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում