ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Որպես անհետ կորած որոնվող 16-ամյա Հովհաննես Հայրապետյանը հայտնաբերվել է։
Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ որպես անհետ կորած որոնվող 16-ամյա Հովհաննես Հայրապետյանը հուլիսի 23-ին, ժամը 11.00-ին, հայտնաբերվել է Շահումյան 7-րդ փողոցի տներից մեկում և հրավիրվել բաժին:
Հիշեցնենք, որ հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, Հայրապետյանը Գավառի մանկատան սան է։–0–