ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Որպես անհետ կորած որոնվող 25–ամյա Անի Ասատրյանը հայտնաբերվել է Դարբաս բնակավայրում, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Հունվարի 17-ին
ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ժամը
21.30-ին, Դարբաս բնակավայրի «Մասրենի» առևտրի կենտրոնի մոտակայքից հայտնաբերվել և
բաժին է հրավիրվել ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող
25-ամյա Անի Ասատրյանը։ Նրան հայտնաբերելու մասին հայտնվել է ոստիկանության
Մաշտոցի բաժին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–