ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն ուրախ լուր է հայտնում։
«Նոյեմբերի 25-28-ին կտրուկ տաքացում ունենք։ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանը այդ օրերին աստիճանաբար կբարձրանա 8-10, իսկ մյուս շրջաներում, այդ թվում Երևանում 4-5 աստիճանով», – հայտնում է օդերևութաբանը Facebook–յան իր էջում։
Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, այսօր մայրաքաղաք Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +6...+8, գիշերը`-1...-3, հետագա օրերին սպասվում է ջերմաստիճանի բարձրացում, նոյեմբերի 26–ին ցերեկային ժամերին արդեն կանխատեսվում է +10...+12։–0–