574.98
6.46
485.26
+16
Եղանակը Երևանում
Հայ

Ոստիկանությունը մեկնաբանել է ոստիկանների և տարեց քաղաքացիների միջև միջադեպը (ՎԻԴԵՈ)

14:10
08 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը մեկնաբանել է Ստեփանավանում ոստիկանների և տարեց քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպը, որի տեսանյութը տարածվել է համացանցում: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Ոստիկանությունից հայտնում են, որ համացանցում տեսանյութ է տարածվել Ստեփանավանում ոստիկանության ծառայողների և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Տեսագրությունը մեկնաբանվում է հետևյալ կերպ. իբր ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները քաղաքացուն բերման են ենթարկում դիմակ չկրելու համար:

«Տեղեկացնենք, որ հուլիսի 3-ին Ստեփանավանում արտակարգ ռեժիմով ծառայություն իրականացրած ոստիկանները նկատել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի ուղևորներից մեկը դիմակով չէ։ Ոստիկանները տղամարդուն ներկայացրել են իրավախախտումը և պահանջել անձը հաստատող փաստաթուղթ՝ արձանագրություն կազմելու համար։ Նա, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, չի ներկայացրել փաստաթուղթ և հայհոյանքներ է հնչեցրել՝ չկատարելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջները»,- նշվում է հայտարարության մեջ:

Ոստիկաննության ծառայողները փորձել են նրան բերման ենթարկել։ Այդ ընթացքում տղամարդը հարվածներ է հասցրել նրանց՝ շարունակելով դրսևորել ոչ իրավաչափ վարքագիծ։ Տարածք հրավիրված օժանդակ ուժերի օգնությամբ տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Ստեփանավանի բաժին։

Գերատեսչությունից հայտնում են, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Տղամարդը ձերբակալվել է։ Ի դեպ, նախորդ տարի նույն անձը, դարձյալ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, չի կատարել ճանապարհային ոստիկանների օրինական պահանջները և դիտավորությամբ վնասել է նրանց ծառայողական ավտոմեքենան։ Այս դեպքի առթիվ ևս քրեական գործ էր հարուցվել։

«Քաղաքացիներին հորդորում ենք խստագույնս պահպանել ոչ միայն հակահամաճարակային անվտանգության կանոնները, այլև կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները՝ չդրսևորելով ավելորդ ինքնավստահություն, ինչը հանգեցնում է քրեական պատասխանատվության»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-


Partners News
Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:08
19 Սեպտեմբերի 2020
Անկախության օրը ռազմական օդաչուները թռիչքներ կիրականացնեն Երևանի երկնքում
Անկախության օրը ռազմական օդաչուները թռիչքներ կիրականացնեն Երևանի երկնքում
12:25
16 Սեպտեմբերի 2020
«Վերադառնում եմ աշխատանքի». Տաթևիկ Ռևազյանն աշխատավայրից լուսանկար է հրապարակել դստեր հետ (ՖՈՏՈ)
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը վերադարձել է աշխատանքի ու աշխատավայրից լուսանկարներ հրապարակել դստեր հետ. ՖՈՏՈ
16:13
15 Սեպտեմբերի 2020
Հայաստանի լեռներում հազվագյուտ սև անգղ են լուսանկարել (ՖՈՏՈ)
Հայաստանի լեռներում հազվագյուտ սև անգղ են լուսանկարել. ՖՈՏՈ
14:48
14 Սեպտեմբերի 2020
Երևանում արդեն տեղադրվել է 134 վերելակ (ՖՈՏՈ)
Երևանում արդեն տեղադրվել է 134 վերելակ. ՖՈՏՈ
13:40
14 Սեպտեմբերի 2020
Առաջին անգամ առաջին դասարան. ՀՀ–ում մեկնարկեց ուսումնական տարին COVID–19–ի պայմաններում (ՖՈՏՈ)
Առաջին անգամ առաջին դասարան. ՀՀ–ում մեկնարկեց ուսումնական տարին COVID–19–ի պայմաններում. ՖՈՏՈ
11:58
11 Սեպտեմբերի 2020
Նիագարա ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով (ՖՈՏՈ)
Նիագարա ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով. ՖՈՏՈ
11:43
11 Սեպտեմբերի 2020
Շոգերը չեն նահանջում. Հայաստանում շոգը կմոտենա 35-ամյա ռեկորդին
Շոգերը չեն նահանջում. Հայաստանում շոգը կմոտենա 35-ամյա ռեկորդին
21:04
09 Սեպտեմբերի 2020
Ջրային հրավառություն. Երևանում կվերագործարկվեն 22 շատրվաններն ու 8 ջրավազանները (ՎԻԴԵՈ)
Ջրային հրավառություն. Երևանում կվերագործարկվեն 22 շատրվաններն ու 8 ջրավազանները. ՎԻԴԵՈ
14:35
03 Սեպտեմբերի 2020
Ցնցող ռեկորդ. Սաքունց եղբայրները գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում` ատամներով քաշելով 4 տոննա մեքենա և 12 տոննա ավտոբուս (ՖՈՏՈ)
Ցնցող ռեկորդ. Սաքունց եղբայրները գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում` ատամներով քաշելով 4 տոննա մեքենա և 12 տոննա ավտոբուս. ՖՈՏՈ
11:47
27 Օգոստոսի 2020
Փաշինյան. կորոնավիրուսի դեպքերի նվազման միտումը, որ կանգ էր առել, կարծես թե նորից սկսում է շարունակվել (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն այսօր հայտնեց, որ կորոնավիրուսի դեպքերի նվազման միտումը, որ կանգ էր առել, կարծես թե նորից սկսում է շարունակվել. ՎԻԴԵՈ
12:58
24 Օգոստոսի 2020
Հեծանվով դեպի Խնձորուտ. համայնքում նոր արշավուղի է կառուցվել
Հեծանվով դեպի Խնձորուտ. համայնքում նոր արշավուղի է կառուցվել