+20
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 7774 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի». վարչապետ

21:42
29 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արտահանմամբ և ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Իր խոսքում, վարչապետը նշել է. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների, շարունակում եք աշխատել որքան հնարավոր է բնականոն ձևով: Իհարկե, այս ժամանակահատվածում մենք խնդիր ունենք կոորդինացնել մեր գործողություններն ու մաքսիմալ լավ պայմաններ ապահովել մեր երկրից արտահանումների և դեպի մեր երկիր ներկրումների համար: Ես կարող եմ ասել, որ վերջին օրերին աշխատել ենք Վրաստանի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ և երեկ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ և՛ Վրաստանը, և՛ Ռուսաստանը կապահովեն, այսպես ասած, «կանաչ գոտի» ԵԱՏՄ բեռների համար, այսինքն՝ Վրաստանի տարածքով և Վերին Լարսում առանձին գոտի կառանձնացվի, ըստ էության, Հայաստանի բեռների համար: Իհարկե, քաղաքական մակարդակում պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց պետք է դա դեռ իրականություն դարձնել և կյանքի կոչել: Նաև քանի որ այժմ ՌԴ-ում տարբեր սահմանափակումներ մտցնելու արագ որոշումներ են կայացվում, և դա կարող է որոշակի խուճապային տրամադրություններ առաջացնել Հայաստանում, սպառողների շրջանում մասնավորապես, շատ կարևոր է արձանագրել, որ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ, ըստ էության, սահմանափակումները, որոնց մասին կհայտարարվի, չեն վերաբերելու ԵԱՏՄ-ին կամ առնվազն Հայաստանին»:

Վարչապետն ընդգծել է, որ վերը նշված պայմանավորվածությունը հստակ է և վերջնական: Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ հաշվի առնելով ապրանքային մատակարարման խնդիրը՝ Ռուսաստանի գործընկերներն էլ են շահագրգիռ, որպեսզի իրենց խանութներում և սպառողական շուկաներում ապրանքները մատակարարվեն բնականոն հունով:

Загружается новость ... "Лево"

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ամենօրյա ռեժիմով ստանում է ներկրումների վիճակագրությունը և ավելացրել, որ ապրանքների բավական պաշարներ երկրում ունենք: «Նաև պետք է հասկանանք, թե այս շրջանում արտահանման և ներմուծման հետ կապված խնդիրներն ինչպես ենք կոորդինացնում, որպեսզի այն պայմանավորվածությունները, որ Ռուսաստանի և Վրաստանի քաղաքական ղեկավարության հետ ունեցել ենք, բնականոն ձևով իրագործվեն»,- ասել է կառավարության ղեկավարը:

Այնուհետև տնտեսվարողները ներկայացրել են ստեղծված իրավիճակով պայմանավորված արտահանման և ներմուծման ուղղությամբ առաջացած խնդիրներն ու դժվարությունները, հանդես եկել դրանց լուծման առաջարկություններով: Իր հերթին, անհրաժեշտ պարզաբանումներ են ներկայացրել Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ու Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Վարչապետն Էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է ներկայացնել գործարարների հետ մշտական կապի մեջ լինելու մեխանիզմ, որը թույլ կտա հնարավորինս արագ արձագանքել վերջիններիս խնդիրներին ու գտնել օպերատիվ լուծումներ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հաշվի առնելով արտարժութային և լոգիստիկ խնդիրները՝ կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների մի քանի ծրագրեր, որոնցով առաջարկվող գործիքների միջոցով կիսում է տնտեսվարողների ռիսկերը՝ տրամադրելով արտոնյալ, այդ թվում՝ զրոյական տոկոսով վարկային միջոցներ:

«Մեր քաղաքական կամքն այն է, որ ինչով կարողանանք՝ տնտեսվարողներին աջակցենք»,- ընդգծել է վարչապետը՝ կարևորելով այնպիսի մեխանիզմների ներդրումը, որոնք թույլ կտան պետությանը և մասնավոր հատվածին ճգնաժամային իրավիճակներում գործել արագ և արդյունավետ:–0–

Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:39
25 Մայիսի 2020
«Արվեստոտ դիմակներ». երեխաներն արվեստի գործեր են պատկերում դիմակների վրա (ՖՈՏՈ)
«Արվեստոտ դիմակներ». երեխաներն արվեստի գործեր են պատկերում դիմակների վրա. ՖՈՏՈ
14:33
21 Մայիսի 2020
Վանաձորում 2–րդ հարկից ընկած երեխայի վիճակը կայունացել է
Ծանր աստիճանի գլխուղեղի սալջարդ, կոմա. Վանաձորում 2–րդ հարկից ընկած 9–ամյա երեխայի վիճակը կայունացել է
19:15
19 Մայիսի 2020
Ծնվել է Տաթևիկ Ռևազյանի դուստրը, նա հրապարակել է փոքրիկի լուսանկարները (ՖՈՏՈ)
Ծնվել է Տաթևիկ Ռևազյանի դուստրը, նա հրապարակել է փոքրիկի լուսանկարները. ՖՈՏՈ
11:32
16 Մայիսի 2020
«Ասեք, որ հզոր նկար է ստացվել». Սուրենյանը լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
«Ասեք, որ հզոր նկար է ստացվել». Սուրենյանը լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
16:20
15 Մայիսի 2020
Հայաստանում տարեց ամուսիններ են ապաքինվել կորոնավիրուսից (ՖՈՏՈ)
Հայաստանում տարեց ամուսինները հաղթահարել են կորոնավիրուսը. պատմությունը սկսվել է ամիսներ առաջ` Բրիտանիայից մի կերպ հայրենիք վերադառնալուց հետո. ՖՈՏՈ
11:52
14 Մայիսի 2020
10 օր արև ու տաք. Սուրենյանը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակը
Սուրենյանը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակը
13:46
13 Մայիսի 2020
Լյարդի բարդագույն փոխպատվաստում Հայաստանում. 1–ամյա Միքայելին դոնոր է դարձել մայրիկը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի բարդագույն փոխպատվաստում. 1–ամյա Միքայելին դոնոր է դարձել մայրիկը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:34
09 Մայիսի 2020
«Մայր Հայաստան» հուշարձանը Հաղթանակի օրը ներկվել է հայկական եռագույնի գույներով (ՎԻԴԵՈ)
«Մայր Հայաստան» հուշարձանը Հաղթանակի օրը ներկվել է հայկական եռագույնի գույներով. ՎԻԴԵՈ
22:50
09 Մայիսի 2020
Երևանյան երկինքը զարդարվեց տոնական հրավառությամբ (ՎԻԴԵՈ)
Երևանյան երկինքը զարդարվեց տոնական հրավառությամբ. ՎԻԴԵՈ
23:01
08 Մայիսի 2020
Ալեն Սիմոնյանն ԱԺ–ում ծաղիկներ նվիրեց ու համբուրեց Նաիրա Զոհրաբյանին (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանն ԱԺ–ում ծաղիկներ նվիրեց ու համբուրեց Նաիրա Զոհրաբյանին. ՎԻԴԵՈ
09:00
06 Մայիսի 2020
Արտակարգ ծննդաբերություն արտակարգ պայմաններում. Մասիսի բժիշկները ստիպված են եղել երեխայի ծնունդն ընդունել տանը (ՖՈՏՈ)
Արտակարգ ծննդաբերություն արտակարգ պայմաններում. Մասիսի բժիշկները ստիպված են եղել երեխայի ծնունդն ընդունել տանը (ՖՈՏՈ)