ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի–Արմենիա/. 12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
Загружается новость ... "Лево"
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 26-ին ժամը 07.00-ից մինչև մայիսի 27-ը ժամը 19.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պողոտայի 127-330 համարների, Արտաշատի խճուղու և Էրեբունի օդանավակայանի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:–0–