ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Էրեբունի» ԲԿ–ում փրկվել է սրտի լուրջ խնդիրներով հղիի կյանքը:
Հոկտեմբերի 25-ին այլ բժշկական հաստատությունից «Էրեբունի» բժշկական կենտրոն է ուղեգրվել 38 շաբաթական հղի՝ սրտի հետազոտման նպատակով, նշվում է ԲԿ–ի Facebook–յան էջում։
Հղիին ընդունեց և առաջնային բուժզննումը կատարել է «Էրեբունի» ԲԿ ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Լաուրա Սարգսյանը, այնուհետև իրականացվել են սրտի համապարփակ և այլ օրգանների բազմակողմանի հետազոտություններ՝ էխո-սրտագրություն, հոլտեր հետազոտություն, ընդհանուր օրգանների սոնոգրաֆիա, լաբորատոր մի շարք հետազոտություններ:
Ակնհայտ էր, որ հղիի կյանքին վտանգ էր սպառնում և ամեն րոպեն ու կայացրած որոշումը կարող էր ճակատագրական լինել: Հղիի առողջական ծանր վիճակի և հետագա հնարավոր վտանգների մասին տեղեկացվել են հղիի հարազատները:
Նրանք պնդել են, որ հղին մնա «Էրեբունի» ԲԿ-ում և հետագա բուժումը շարունակի այստեղ: Հղիի հսկողությունը իրականացվել է բժշկական կենտրոնի տնօրինության անմիջական ղեկավարությամբ: Կազմակերպվել է կոնսիլիում: Ծննդատան մանկաբարձ-գինոկոլոգների, սրտաբանների, անեսթեզիոլոգ-ռենիմատալոգների մասնագիտական քննարկման արդյուքնում որոշվել է անմիջապես կատարել ծննդալուծում:
Վիրահատությունն անցալ է հարթ, առանց հեմոդինամիկ շեղումների, ավարտից հետո հիվանդը անմիջապես էքսուբացվել է և տեղափոխվել ծննդատան ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Ծնվել է 2540 գրամ քաշով, 45 սմ հասակով տղա։ Երեխան տեղափոխվեց է նորածնային բաժանմունք, որտեղ էլ իրականացվել է խնամքը։
Նախավիրահատական և հետվիրահատական ամբողջ ընթացքը վարել են ԲԿ–ի սրտաբանները: 36-ամյա կինը բոլորը վտանգները հաղթահարած իր երեխայի հետ վաղուց դուրս է գրվել ծննդատնից:–0–Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում