ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի կենդանաբանական այգում եվրոպական եղնիկ է ծնվել` արու։ Այս մասին նշվում է կենդանաբանական այգու Facebook–յան էջում։
«Ուռա՜, ծնվեց մեր փոքրիկ եվրոպական եղնիկը՝ արու: Սիրուն է, չէ՞։
Եկեք միասին անուն որոշենք նրա համար: Դուք մեկնաբանությունում գրում եք անուն, իսկ մենք ընտրում ենք դրանցից ամենահամապատասխանը: Գնացինք», – նշվում է գրառման մեջ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում