ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հեծանվի միջազգային օրվա կապակցությամբ, հունիսի 2-ին նախատեսված հեծանվաշքերթի և հեծանվասպորտի սիրողական մրցաշարի անցկացմամբ պայմանավորված` Կորյունի – Մաշտոցի պողոտա – Գր. Լուսավորչի փողոցներում երթևեկությունը սահմանափակելու պատճառով ժամը 08:30-ից մինչև 10:00-ն ընկած ժամանակահատվածում ներհամայնքային տրոլեյբուսային հ.1 և 9 երթուղիները ժամանակավորապես կդադարեցնեն սպասարկումը, հայտնում են Երևանի քաղաապետարանից։
Ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիները կիրականացնեն կանոնավոր ուղևորափոխադրում հարակից փողոցներով:
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում