ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր Facebook-յան էջում լուսանկարներ է հրապարակել` նշելով, որ Երևանի կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։
Նկարներում նոր աղբամաններն են, ինչպես նաև հները` համեմատության համար:
Մեկնաբանություններում Հակոբ կարապետյանը նշել է, որ այդ աղբամանները «ահավոր թանկով են առել»: Ավելի մանրամասն գնի մասին տեղեկություն չի տրվում:-0-