416.73
4.22
388.6
+11
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի կենտրոնում նոր այգի է բացվել վերակառուցումից հետո (ՖՈՏՈ)

13:57
02 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Վերակառուցումից հետո մայրաքաղաքում շահագործման է հանձնվել Երևանի գլխավոր պողոտայի վերջնամասում (Սարյան-Մաշտոցի պողոտա) գտնվող այգին:

Այգու բարեկարգման աշխատանքներն սկսվել են 2015 թվականին: 

Հանգստի գոտին բացել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Парк Маштоца-Сарьяна в Ереване (1).jpeg

Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Երևանի ավագանու անդամներ, հյուրեր: 

Շուրջ 20 000 քմ տարածք զբաղեցնող այգին կանաչապատվել է, տնկվել են մոտ տասը հազար տնկիներ՝ ծառեր, թփեր, ինչպես նաև ծաղիկներ: Հանգստի գոտին առանձնանում է նաև լուսային էֆեկտներով ցայտող շատրվանների ինքնատիպ լուծումներով: 600 ջրային շիթերից բաղկացած շատրվանները հնարավորություն են տալիս ստեղծել պատկերներ և անցկացնել ջրալուսային շոուներ՝ երաժշտության ուղեկցությամբ: 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Նարեկ Կարապետյանի ուղեկցությամբ շրջել են այգում, ծանոթացել իրականացված աշխատանքներին ու քաղաքացիների հանգստի կազմակերպման համար ստեղծված պայմաններին:

Парк Маштоца-Сарьяна в Ереване (6).jpeg 

Նախագծի կյանքի կոչման համար «Տաշիր» ընկերությունների խումբը շուրջ 15 մլն դոլարին համարժեք ներդրում է կատարել: Նարեկ Կարապետյանը նշում է՝ համայնքի հետ արդյունավետ համագործակցությունը լինելու է շարունակական: 

Парк Маштоца-Сарьяна в Ереване (7).jpeg

«Հանգստի գոտում մշտապես հնչելու է դասական երաժշտություն, սակայն 23:00-ից հետո մենք պահելու ենք ձայնային սահմանը, որ երաժշտությունը բնակիչներին չանհանգստացնի: Ինձ թվում է՝ լավ միջավայր կկարողանանք ապահովել, և այգին Երևանի սիրված գոտիներից մեկը կլինի: Երևանն իր մթնոլորտով շատ դրական քաղաք է և զբոսաշրջային մեծ ներուժ ունի, որի համար մենք աշխատում ենք: Քաղաքապետը ճիշտ ուղղությամբ է տանում մայրաքաղաքի զարգացման քաղաքականությունը, և մենք, որպես քաղաքի ներդրողներից մեկը, միշտ հետաքրքրված և պատրաստ կլինենք համագործակցության հարցում»,- նշել է Նարեկ Կարապետյանը: 

Կարևորելով համայնք-մասնավոր հատված համագործակցությունը՝ քաղաքապետ Մարությանը շնորհակալություն է հայտնել «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ մայրաքաղաքին նման հրաշալի նվեր մատուցելու համար:

Парк Маштоца-Сарьяна в Ереване (3).jpeg

«Շատ մեծ աշխատանք է կատարվել, սա պետություն-մասնավոր հատված համագործակցության շատ լավ օրինակ է: Այս համագործակցությունը չի վերջացել, բավականին մեծ աշխատանքներ ունենք ստորգետնյա անցման, ինչպես նաև այգու վերին հատվածի հետ կապված: Մենք նաև ներդրող ունենք, որն ուզում է ծրագիր իրականացնել այգու հարակից հատվածից սկսած մինչև Մանկական երկաթուղին ներառյալ: Իրականում շատ լավ պատկեր է ստացվելու, որովհետև «Հին Երևան» նախագիծը, երբ վերջնականապես պատրաստ լինի, Խանջյանից սկսած կարող ենք այգիների միջով, ոտքով ուղիղ գալ-հասնել Մանկական երկաթուղի: Այստեղ շատ կարևոր է երկխոսությունը, և երկխոսությունը ստացվում է, որովհետև երկու կողմից էլ կա մեծ սեր Երևանի հանդեպ: Ինձ համար առաջնահերթությունը միշտ անվտանգությունն է: Քաղաքը պետք է լինի հետիոտնինը, քաղաքը պետք է լինի կանաչ և հարմար՝ ապրելու ու երջանիկ լինելու համար»,- նշել է քաղաքապետը: 

«Մենք չէինք կարող թողնել հարակից ստորգետնյա անցումի այն վիճակը, որն այսօր կա: Պետք է այդ խնդիրն էլ լուծենք: Այսինքն, այգին թելադրեց, որ շարունակենք ներդրումային ծրագիրը: Կփոձենք հետաքրքիր լուծումներ գտնել, որ այստեղ հանգստացող քաղաքացիները ձմռան ամիսներին իրենց ժամանակն անցկացնեն ստորգետնյա անցման տարածքում»,- ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները