416.42
4.41
388.05
+20
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի մետրոյում այլևս ժետոններ չեն լինի, կգործի QR կոդերով վճարելու տարբերակը

12:37
20 Մայիսի 2024
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի մետրոպոլիտենում այլևս ժետոններ չեն լինի, կգործի QR կոդերով վճարելու տարբերակը։

Այս մասին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Նրա խոսքով, այս պահին փոխարինվում են մետրոյի չաշխատող անցարգելները:

«Հին անցարգելները, որոնք աշխատում են, դեռևս չեն փոխարինվում, որովհետև նորերը ժետոնային համակարգով չեն աշխատում», – ասաց Գրիգորյանը։

«Մենք ոչ մի կրիտիկական խնդիր չունենք, բայց որոշակի կարգաբերումների հարց ունենք: Այդ կարգաբերումները իրականացնելուց հետո և համոզվելուց հետո, որ ամբողջությամբ նոր անցարգելները պատրաստ են սպասարկելու ուղևորահոսքը, նաև կփոխարինվեն մյուս անցարգելները, որից հետո արդեն այլևս ժետոնով ուղևորավարձի վճարում, տոմսն այլևս ժետոնով չի լինի, այլ կլինի QR կոդերով և պայմանագրով նախատեսված ժամկետներով՝ նաև վճարման այլ միջոցներով՝ բանկային քարտերով և այլն»,- նշեց քաղաքապետի տեղակալը։

Նշենք, որ նախատեսվում է փոխարինել ընդհանուր առմամբ 49 անցարգել: Աշխատանքները կավարտվեն մեկ ամսվա ընթացքում։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:06
26 Մայիսի 2024
Հեղեղված Ալավերդիից տարհանված հղին ծննդաբերել է
Մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար
12:57
08 Մայիսի 2024
Անհետ կորած որոնվող 18–ամյա աղջիկը հայտնաբերվել է
Շուրջ 30 օր որպես անհետ կորած որոնվող 18–ամյա աղջիկը հայտնաբերվել է
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ