+3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 770 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Երևանի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ

18:33
24 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու և պետությանը պատճառված վնասը վերականգնելու որդեգրած քաղաքականությանը, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպք, հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն։

Ստացված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի համայնքներից մեկի ղեկավարի, այնուհետև, Երևանի քաղաքապետի պաշտոնները զբաղեցրած պաշտոնատար անձը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ և դրա օգտագործմամբ յուրացրել է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը՝ 233.470.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ Երևան քաղաքի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզը:

Նախանշած հափշտակությունն ավարտին հասցնելու նպատակով՝ հիշյալ պաշտոնյան նախ գործող օրենսդրության դրույթների և ընթացակարգերի կոպիտ խախտմամբ, պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, ավագանու ապօրինի որոշման հիման վրա 2008 թ. դեկտեմբերի 25-ին ապահովել է համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող մանկապարտեզի վերակազմակերպման և այլ մանկապարտեզին միացման գործընթացը, ապա 2009 թ. մարտի 16-ին, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, իր որոշմամբ փոփոխել է դրա 228.3 քմ. մակերեսով տարածքի գործառնական նշանակությունը և այն ընդգրկել է ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական սպասարկման տարածք։ Դրանից հետո, նշված անշարժ գույքը ակնհայտ անհամարժեք հատուցմամբ՝ ընդամենը 23.120.000 ՀՀ դրամով, օտարվել է, իսկ 2011 թ. փետրվարի 2-ին առուվաճառքի պայմանագրով 24.000.000 ՀՀ դրամով գրանցվել է հիշյալ պաշտոնյայի հոր անվամբ, այնուհետև, կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ վերագրանցվել է որպես որդու սեփականություն:

Загружается новость ... "Лево"

Կատարվածի արդյունքում՝ ոչ միայն հեղինակազրկվել են տեղական ինքնակառավարման մարմինները ու խաթարվել դրանց բնականոն գործունեությունը, այլև դադարեցվել է առանձին նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեությունը՝ առաջացնելով ծանր հետևանքներ, իսկ նշված պաշտոնատար անձը պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, յուրացման եղանակով հափշտակել է Հայաստանի Հանրապետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 233.470.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը:

«Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով հիշյալ պաշտոնյան ներգրավվել է որպես մեղադրյալ և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա լքել է Հայաստանի տարածքը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը», – նշվում է գերատեսչության հաղորդագրւթյան մեջ։

Նախաքննությունը շարունակվում է, միևնույն ժամանակ ձեռք են բերվել նաև տվյալներ 27 անշարժ գույքեր նույն եղանակով օտարելու և յուրացնելու վերաբերյալ։ Ձեռնարկվում են մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մեղադրյալին հայտնաբերելու, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու և արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–

Partners News

loading...


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:19
03 Ապրիլի 2020
Ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված 16–ամյա տղան մի քանի օրից դուրս կգրվի
Ուրախ լուր. ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված 16–ամյա տղան մի քանի օրից դուրս կգրվի
14:04
03 Ապրիլի 2020
Սպասված հանդիպում. Գյումրիում դաժան ծեծի ենթարկված աղջնակին տարիների դադարից հետո տեսակցել է հարազատ եղբայրը (ՖՈՏՈ)
Սպասված հանդիպում. Գյումրիում դաժան ծեծի ենթարկված աղջնակին տարիների դադարից հետո տեսակցել է հարազատ եղբայրը. ՖՈՏՈ
14:45
01 Ապրիլի 2020
Երևանի կենդանաբանական այգում մեկնարկել է «Գրիր կենդանուն՝ գրիր ընկերոջդ» նախագիծը (ՖՈՏՈ)
Երևանի կենդանաբանական այգում մեկնարկել է «Գրիր կենդանուն՝ գրիր ընկերոջդ» նախագիծը` մեծ ու փոքր երեխաների համար. ՖՈՏՈ
21:20
31 Մարտի 2020
«Նորք» ինֆեկցիոնի հերոս բժիշկները մասնահատված թոքով և ուղեկցող այլ առողջական խնդիրներով պացիենտներին դուրս են բերել ծանր վիճակից (ՖՈՏՈ)
«Նորք» ինֆեկցիոնի հերոս բժիշկները մասնահատված թոքով և ուղեկցող այլ առողջական խնդիրներով պացիենտներին դուրս են բերել ծանր վիճակից (ՖՈՏՈ)
00:32
31 Մարտի 2020
Լավ ու բարի լուր. Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13–ամյա աղջիկը քայլում է, առայժմ` բժիշկների օգնությամբ (ՎԻԴԵՈ)
Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13–ամյա աղջիկը քայլում է, առայժմ` բժիշկների օգնությամբ, նա չի էլ ցանկանում լքել ԲԿ-ն ու բժիշկներին. ՎԻԴԵՈ
13:10
26 Մարտի 2020
Պարում են բոլորը. հայ բժիշկները չեն վհատվում և աջակցում են հիվանդներին իրենց պարով (ՎԻԴԵՈ)
Մեր հավեսով բժիշկները. հայ բժիշկները չեն վհատվում և աջակցում են հիվանդներին իրենց պարով. ՎԻԴԵՈ
21:37
21 Մարտի 2020
Գարունը վերադառնում է. Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում
Գարունը վերադառնում է. Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում
19:20
20 Մարտի 2020
4041 միայնակ տարեցի կհատկացվի սննդի մեկամսյա պաշար
Հայաստանում 4041 միայնակ տարեցի կհատկացվի սննդի մեկամսյա պաշար
11:01
19 Մարտի 2020
Հայաստանցի դպրոցականների թիմը 4 մեդալ է նվաճել Կովկասյան 5-րդ մաթեմատիկական օլիմպիադայում
Ապրեն մեր երեխաները. հայաստանցի դպրոցականների թիմը 4 մեդալ է նվաճել Կովկասյան 5-րդ մաթեմատիկական օլիմպիադայում
11:00
15 Մարտի 2020
Մեր գյումրեցի աղջնակի վիճակը կայուն է, գիտակից է. Թորոսյան
Թորոսյանը լավ լուրեր է հայտնում Գյումրիում ծեծի ենթարկված 13–ամյա աղջնակից
10:54
09 Մարտի 2020
Սրտի լուրջ խնդիրներ ունեցող 4,5 տարեկան Անգելինան բարեհաջող վիրահատվել է, նման վիրահատություն ՀՀ–ում առաջին անգամ է կատարվել (ՖՈՏՈ)
Հրաշքներ լինում են. սրտի լուրջ խնդիրներ ունեցող 4,5 տարեկան Անգելինան բարեհաջող վիրահատվել է, նման վիրահատություն ՀՀ–ում առաջին անգամ է կատարվել. ՖՈՏՈ
13:18
08 Մարտի 2020
Շնորհավորանք անգամ օդից. Վանաձորում յուրօրինակ ձևով են շնորհավորում կանանց (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Շնորհավորանք անգամ օդից. Վանաձորում յուրօրինակ ձևով են շնորհավորում կանանց. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ