ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./Նովոստի–Արմենիա/. Այս փոշեկուլ մեքենաները շատ շուտով կսկսեն մաքրել Երևանի պողոտաներն ու հիմնական փողոցները՝ օգնության հասնելով համայնքային հիմնարկի սանմաքրման մեր աշխատակիցներին, հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը` հրապարակելով տեսանյութ։
«Սա, իհարկե, դեռ սկիզբն է. այս մեքենաներից դեռ շատ կունենանք։ ԵԱՍՄ-ի պարկը շարունակում է համալրվել», – նշել է Մարությանը Facebook–յան իր էջում։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում