ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./Նովոստի-Արմենիա/. Երևան քաղաքի առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով նաև լինելու Երևանի քաղաքապետի թեկնածուն։
Այս մասին հաղորդում է
«Արմենպրես»-ը՝ հղում անելով կուսակցության հանրային կապերի համակարգող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին։
«Այո, կուսակցության վարչությունը նման որոշում կայացրել է, բայց շատ կարևոր է, որ լինի այն տարանջատումը, որ այս պահին Հրաչյա Սարգսյանն է Երևանի քաղաքապետը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմը իր ողջ կազմով այս պահին սատարում է Հրաչյա Սարգսյանին քաղաքապետի պաշտոնում»,- ասել է Ալեքսանյանը։
Նա հավելել է նաև, որ Տիգրան Ավինյանը շուտով կնշանակվի Երևանի փոխքաղաքապետ։-0-