412.76
4.77
386.62
+14
Եղանակը Երևանում
Հայ

Զատիկ` աշխարհասփյուռ հայության ամենամեծ և նվիրական տոնը

16:06
11 Ապրիլի 2020
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Զատիկը կամ Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնն ամբողջ աշխարհի հավատացյալ քրիստոնյաների ամենակարևոր տոներից մեկն է:

Եկեղեցական կանոնների համաձայն, Զատիկը նշվում է գարնանային լիալուսնից հետո առաջին կիրակի օրը` մարտի 21-ից ապրիլի 26-ը: Հատկանշական է, որ այդ օրը խորհրդանշում է նաև գարնան գալուստը, այդ իսկ պատճառով այն տոնում են նաև ոչ հավատացյալ մարդիկ:

Հայ Առաքելական Եկեղեցին այս տարի Սուրբ Հարության տոնը նշում է ապրիլի 12-ին:

пасхальные яйца

Ղուկասի Ավետարանում մանրամասն նկարագրված է Փրկչի հարության պատմությունը: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո հանել են Նրա Մարմինը խաչից և տարել գերեզման, որի մուտքը մեծ քարով են փակել: Երեք օր անց Մարիա Մագդաղենացին, Սալոմեն և Հակոբի մայր Մարիան եկել են գերեզման՝ Տիրոջ մարմինն անուշաբույր յուղերով օծելու համար: Բայց տեսել են, որ գերեզմանի դուռը բաց է, իսկ Տիրոջ մարմինը չկա: Կանանց առջև հայտնված ճերմակ հանդերձներով երկու այր հարցրել են նրանց. «Ի՞նչ եք ողջին մեռածների մեջ փնտրում: Նա այստեղ չէ՝ Նա հարություն առավ (Ղուկ. 24: 5-6)»։

Յուղաբեր կանայք ավետել են Հարության լուրն առաքյալներին, ինչից հետո Հիսուսը հայտնվել է նրանց:

Հիսուս Քրիստոսի Հարությունը քրիստոնեության հիմքն է: Այդ պահից գրեթե երկու հազար տարի Զատիկը տոնվում է որպես ազատագրում, մեղքերից ապաշխարություն և վերադարձ առ Աստված:

Пасха

47-օրյա Պահքից հետո, երբ ծոմապահները հրաժարվում են կենդանական ծագման ցանկացած կերակուրից, նույնիսկ ամենականգուն հավատացյալներն անհամբերությամբ սպասում են համեստ կերակուրի:

Յուրաքանչյուր տանտիրուհի շատ պատասխանատու է մոտենում տոնական սեղանի նախապատրաստմանը, որը թույլ է տալիս հանդիսավոր կերպով նշել Տիրոջ Հարությունը և կիսել ուրախությունը մտերիմների հետ: Եվ հայ կանայք նույնպես բացառություն չեն:

Пасха

Հայերը, ինչպես և բոլոր քրիստոնյաները, հավկիթ են ներկում Զատկին: Տոնական սեղանին անպայման գինին է որպես փրկության խորհրդանիշ, կանաչեղեն, ձուկ՝ ի հիշատակ անապատում ժողովրդի կերակրվելուն հացով և ձկով: Այդ օրվա համար պատրաստվում է նաև բրինձ չամիչով և չորամրգերով:

пасха

Ինչպես նշեց Արթենյանը, Զատկին պատահական չեն թեթև ուտեստներ պատրաստում, քանի որ դրան նախորդել է Պահոց երկար շրջանը:

Զատկի նախօրեի երեկոյան Հայաստանի բոլոր եկեղեցիներում մատուցում են Ճրագալույցի պատարագ, որն ազդարարում է Զատկի տոնակատարությունների սկիզբը:

Կիրակի առավոտյան կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: Զատկի ողջույնի ուրախ խոսքը կոչված է հիշեցնել մարդկանց առաքյալների տրամադրությունը, ովքեր, երբ հանկարծ հայտնի է դառնում Հիսուսի Հարության լուրը, զարմանքով և հիացմունքով ասում էին իրար՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» և պատասխանում էին «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:

Այս տարի կորոնավիրուսի տարածման պատճառով Հայ Առաքելական Եկեղեցին կոչ է արել հավատացյալներին հետևել ժամերգությանն առցանց։ Սուրբ Զատիկի տոնակատարությունները եկեղեցում տեղի են ունենալ դռնփակ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:53
12 Մայիսի 2023
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:37
08 Մայիսի 2023
Հայ դպրոցականները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայում
Մենդելեևյան միջազգային օլիմպիադաներում Հայաստանի թիմերն ընդհանուր առմամբ արժանացել են 41 մեդալների
10:56
24 Փետրվարի 2023
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել. ՖՈՏՈ
13:01
16 Փետրվարի 2023
Դիլիջանում արդեն հաճախ կարելի է հանդիպել կովկասյան ազնվացեղ եղջերուների (ՎԻԴԵՈ)
Բարի կադրեր՝ Դիլիջանից. կովկասյան ազնվացեղ եղջերուները հանգիստ զբոսնում են Դիլիջանում
11:47
23 Հունվարի 2023
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
19:04
22 Դեկտեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
22:34
06 Դեկտեմբերի 2022
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք (ՖՈՏՈ)
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք. ՖՈՏՈ
16:31
29 Նոյեմբերի 2022
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
14:47
19 Հոկտեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 14–ամյա և 16–ամյա աղջիկները հայտնաբերվել են
Նրանց հայտնաբերել են կայարանամերձ հրապարակում
11:02
11 Հոկտեմբերի 2022
Երևանի փողոցներն ու պուրակները կհամալրվեն արժեքավոր, եզակի ծառաթփատեսակներով (ՎԻԴԵՈ)
Երևանի փողոցներն ու պուրակները կհամալրվեն արժեքավոր, եզակի ծառաթփատեսակներով. ՎԻԴԵՈ
14:36
30 Սեպտեմբերի 2022
Վանաձորի երկու տարբեր ընտանիքներում 7–րդ երեխան է լույս աշխարհ եկել
Նախօրեին Վանաձորի երկու տարբեր ընտանիքներում 7–րդ երեխան է լույս աշխարհ եկել
10:15
28 Սեպտեմբերի 2022
Հայ զինծառայող է հայտնաբերվել է. նա համարվում էր անհայտ կորած Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով
Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով անհայտ կորած համարվող զինծառայող է հայտնաբերվել