415.63
4.18
390.04
+11
Եղանակը Երևանում
Հայ

«Զոռբայությամբ հարցեր լուծելու տրամաբանությունից եկեք դուրս գանք». ՀՀ վարչապետը դիմում է ժողովրդին (ՎԻԴԵՈ)

12:58
05 Դեկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ` արծվաշենցիների` կառավարության դիմաց բողոքի ակցիա անելու մասին շրջանառվող լուրերին` կոչելով դա «չուզող հարևանի տրամաբանության» դրսևորում։

«Բոլոր այդ մարդիկ ստորագրել են փաստաթուղթ, որ պետությունը իրենց նկատմամբ ունեցած բոլոր պարտավորությունները կատարել է, նոտարով հաստատված է, մենք հանդիպել ենք, քննարկել ենք, ասում են՝ այո, էն ժամանակ իշխանությունը բիրտ է եղել, մեզ պարտադրել են, որ մենք էդ փաստաթուղթը ստորագրենք, բայց հիմա ի՞նչն է պատճառը, որ նորից էս դրսևորումը տեղի է ունենում. պարզ պատճառ, որովհետև մենք 1,2 միլիարդ տրամադրել ենք փախստականների համար կոնկրետ խնդիրներ լուծելուն, բայց նրանք նույնիսկ դա չեն ստացել: Էս ի՞նչ երևույթ է էս չուզողի, չուզող հարևանի տրամաբանությամբ ասելը` «այ, ինչի իրա հարցը լուծեցիք», ի՞նչ է ակնկալվում, մեզնից էլ ա ակնկալվում, որ բիրտ լինենք», - ասաց վարչապետը:

Նրա խոսքով, նույն վիճակն էլ Ամուլսարում ստեղծված իրավիճակի շուրջ էր։

Загружается новость ... "Лево"

«Ասում էինք, ժողովուրդ ջան, հինգ տարի ձեր աչքի առաջ էդ ամեն ինչը տեղի էր ունենում, ինչի՞ չէիք ձեր ձայնը բարձրացնում, ասում էին դե մեզ կբռնեին, հետապնդումների կենթարկեին, ի՞նչ, ուզում էիք ասեիք, որ Հայաստանում կարելի է նորմալ հարաբերություններ հաստատել մենակ բիրտ ուժի կիրառմամբ, է՞դ ա մեր ուզածը: Եթե մենք հարցեր լուծենք, առաջնորդվելով մեզ տված կաշառքներով, կոռուպցիայով, մեր նեղ քաղաքական կամ անձնային շահերով, մեր հորեղբոր որդիների կամ հորքուրի թոռների նկատմամբ ինչ-որ առանձնահատուկ վերաբերմունքով, հասկանալի կլինի, բայց հարաբերությունների էս ձևը բացարձակապես անընդունելի է։ Սա քաղաքակրթական առումով Հայաստանը ետ գլորելու փորձ է։ Եվ մենք նեյնիմ-նեյնիմ չենք անելու: Մենք չենք վախենալու հարցեր լուծելուց, ինչ է թե այդ ում հարցերը լուծում ենք, չուզող հարևանը դուրս է գալու, ասի, թե ինչի մեր հարցն էլ չեք լուծում»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

Որպես այս խնդրի շուրջ եզրափակում` վարչապետը հորդորեց ժողովրդին հերթ կանգնել, որովհետև բոլոր հարցերն էլ լուծելու են։ 

«Մենք բոլոր հարցերն էլ լուծելու ենք, քննարկելու ենք, բայց զոռբայությամբ հարցեր լուծելու տրամաբանությունից եկեք դուրս գանք, որովհետև դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է։ Եթե փորձենք մեկ գործողությամբ բոլոր խնդիրները լուծել, ապա հարյուր տոկոս հավանականությամբ կկանգնեցնեք երկիրը կոլապսի և ձախողումների առաջ», - եզրափակեց Փաշինյանը:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները