ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է, ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երկուշաբթի լրագրողների հետ զրույցում։
«Այնուամենայնիվ, սխալ է ասել, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները (Հայաստանի և Ադրբեջանի միջև, խմբ.) մտել են փակուղի։ Գործընթացը կա, և այն տեղում կանգնած չէ: Փակուղի անվանելը սխալ է։ Բայց դա չի նշանակում, որ այն կարող է զսպող գործիք դառնալ Ադրբեջանի համար։ Հակառակը, կարող է բանակցությունների մեջ ստեղծված իրականությունը հատուկ արված լինել, որպեսզի օգտագործվի որևիցե սադրանք իրականացնելու համար»,- ասաց Սիմոնյանը։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում