420.75
4.19
394.07
+15
Եղանակը Երևանում
Հայ

Աֆրիկյան ձմեռ. Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում տոներին

17:33
29 Դեկտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հանրապետությունում սպասվող տոնական օրերը լինելու են առանց ձյան:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին՝ մինչև հունվարի 5-ն, առկա անտիցիկլոնն իր ազդեցությունը պահպանելու է, ինչը բոլոր մարզերում ապահովելու է պարզ երկինք, առանց տեղումների եղանակ, հաղորդում է «Արմենպրես»-ը:

«Ավելին, հունվարի 1-ից սպասվում է աֆրիկայի հյուսիսային շրջաններից տաք հոսանքների բուռն ներհոսք, ինչը ենթադրում է օդի ջերմաստիճանի բարձրացում: Դրան չեն արձագանքի Երևանը և Արարատյան դաշտը, որովհետև նշված հատվածներում ունենք սառը օդի լճացում, որն արգելափակելու է այդ տաք օդային հոսանքների ներթափանցումը»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Ի տարբերություն Երևանի ու Արարատյան դաշտի, Հանրապետության մյուս շրջաններում օդի ջերմաստիճանը հունվարի 1-3-ն ընկած ժամանակահատվածում զգալի բարձրանալու է: Սպասվում է մոտ 5-6 աստիճանով օդի ջերմաստիճանի բարձրացում: Լեռնային գրեթե բոլոր մարզերում ցերեկային ժամերին կգրանցվի +5...+6, նախալեռնային հատվածներում՝ մինչև +10: Սյունիքի, Տավուշի հովտային գոտիներում կարձանագրվի +16...+17: Այն կլիմայական նորմայից բարձր է 8-10 աստիճանով:
Արարատյան դաշտի և Երևանի հատվածում առաջիկա հինգ օրերի համար կանխատեսվող ջերմային ֆոնը գիշերային ժամերին կլինի -3...-6, ցերեկային ժամերին՝ մինչև +6 աստիճան տաքություն:

Ինչ վերաբերում է հունվարին, ապա Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ տաք եղանակ է սպասվում է: Օդի ամսական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 2-3 աստիճանով: Տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները