ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրում վերջինս ծաղկեպսակ զետեղեց՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի։
Նախարարը հանդիպում ունեցավ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ. մտքեր փոխանակվեցին օրակարգային մի շարք հարցերի շուրջ:-0-