418.04
4.21
392.6
+10
Եղանակը Երևանում
Հայ

Այսօրվա պատսպարումն առանձնահատուկ էր վերջին 30 տարիների պատմության ընթացքում. թիրախավորված էր ամբողջ տարածաշրջանը. մարզպետ (ՎԻԴԵՈ)

22:28
16 Հուլիսի 2020

 ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր վաղ առավոտվանից ռմբակոծվել են Տավուշի մարզի Բերդ համայնքի բնակավայրերը, հիմնականում սահմանամերձ բնակավայրերը՝ Տավուշ գյուղը և Բերդ քաղաքը: Այս մասին Իջևանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ճհնաժամային տեղեկատվական կենտրոնում:

 

«Համայնքի քաղպաշտպանության համակարգը լավ է աշխատել և դրա շնորհիվ է, որ մինչև oրվա 2-րդ կեսը կարողանում էինք պատսպարվել, սակայն օրվա 2-րդ կեսին ունեցանք վիրավոր՝ Չինարի գյուղում: Դեպքը տեղի է ունեցել Չինարիի բնակչի վիրավորումից հետո. ԱԻՆ տրանսպորտային միջոցը մոտեցել է համապատասխան աջակցություն ցուցաերելու, ինչի հետևանքով թիրախավորվել է նաև ԱԻՆ մեքենան և ռմբակոծումը իրականացվել է ԱԹՍ-ից»,- նշվում է հայտարարության մեջ:

«Այսօրվա առանձհատկություններից մեկն այն էր, որ այսօրվա քաղպաշտպանությունը և պատսպարումը առանձնահատուկ էր, երևի թե մեր վերջին 30 տարիների ամբողջ պատմության ընթացքում, որովհետև երկրորդ կեսին պատսպարման գործողությունները և քաղպաշտպանությոնը հիմնված էր ԱԹՍ-ից պատսպարվելու պահանջի վրա, սա նորություն էր մեզ համար, որովհետև եթե այլ հրետակոծումների ժամանակ կան պատսպարվելու ուղղակի վայրեր, աշխարհագրական թեքություններ, ապա այս պարագայում, ըստ էության, թիրախավորված էր ամբողջ տարածաշրջանը, և մենք կարողացանք ապահովել գրեթե տոտալ պատսպարում և՛ ապաստարաններում, և՛ նկուղներում, և՛ ընդհանրապես փակ տարածքներում՝ մարդկանց և տրասնպորտային միջոցների, ցավոք սրտի ինչպես նշեցի Չինարիում ունեցանք հարված, որն էլ հասցվել էր վիրավորին օգնություն ցուցաբերելու ժամանակ»,- հայտնել է մարզպետը:

Նա նաև հայտնել է, որ այս օրերի ընթացքում, ընդհանուր առմամբ, եղել է վնասման 51 դեպք, որոնցից որից 4-ը ենթակառուցվածքային, 4-ը տրասնպորտային միջոցների, 2-ը ընտանիք կենդանիներին, և 41-ը շինությունների: 41 շինություններից 29-ը վնասվել են մինչև այսօր, և 22-ը՝ վնասվել են այսօրվա ընթացքում:

Արծրուն Հովհաննիսյանը նաև հայտնել է, որ որ Չինարիի բնակչի առողջական վիճակը կայուն է և տեղափոխվել է Երևան. այս պահին կյանքի և առողջությանը վտանգ չի սպառնում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները