416.29
4.22
388.08
+16
Եղանակը Երևանում
Հայ

«Բարձր խոհանոց». Երևանում Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիա է բացվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

11:01
09 Ապրիլի 2019
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Երևանում երկուշաբթի տեղի է ունեցել Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի հանդիսավոր բացումը։

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը ներկայացրեց, թե ինչպես է ծնվել Հայաստանի համար այս բացառիկ նախագծի ստեղծման գաղափարը։

академия кулинарии ереван

«Գաղափարը հետևյալն է, որ մենք արդեն ունենք տարիների կուտակած մեծ փորձ և կուզենայինք ունենալ նման մի հաստատություն, որտեղ կկարողանանք երիտասարդ սերնդին փոխանցել ոչ միայն մեր, այլև մեր քաղաքի լավագույն խոհարարների փորձը։ Այդ խոհարարները կդառնան մեր դեսպաններն արտերկրում, կներկայացնեն որակով հայկական խոհանոց», – ասաց Երեմյանը։

Նրա խոսքով, Երևանում նրանց առաքելությունը կդառնա ճիշտ և «համեղ» սպասարկումը։



Երեմյանը նաև նշեց, որ Ակադեմիան իր ձևաչափով բացառիկ է Հայաստանում, այդպիսով «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը դարձավ առաջինն այս դժվարին ճանապարհին։

«Այս նախագծի շուրջ հարկավոր էր հավաքել լավագույն մասնագետների, չէ՞ որ Հայաստանում կա կադրերի պակաս խոհարարական արվեստի և հյուրընկալության ոլորտում», – նշեց ԴավիթԵրեմյանը։

Նրա խոսքով, վերջին տարիներին ընկերությունում գործել է իր «ներքին դպրոցը», որի դրական փորձը դարձավ Ակադեմիայի ստեղծման հիմքը։

академия кулинарии ереван

Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի տնօրեն Նազելի Նավասարդյանն իր հերթին նշեց, որ իրենց մոտ ուսանելու և վերապատրաստում են անցնելու «նոր սերնդի» խոհարարներն ու մատուցողները, ինչպես նաև սպասարկման ոլորտի այլ մասնագետներ։

Նրա խոսքով, Ակադեմիան դառնալու է մասնագիտական գերազանցության կենտրոն, որտեղ անցկացվելու են խոհարարության և հյուրընկալության հատուկ դասընթացներ ինչպես սկսնակների, այնպես էլ ոլորտում գործող մասնագետների համար, առանց տարիքային և մասնագիտական սահմանափակման։

Նավասարդյանը նաև կարևոր համարեց այն հանգամանքը, որ այդ դասընթացների արժեքը լինելու է մրցունակ և բավականին մատչելի ցանկացողների համար։ Որպես դասավանդողներ հանդես կգան ոլորտի լավագույն մասնագետները, որոնց հետ արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն։

«Կկազմակերպվեն նաև վարպետության դասընթացներ տնային տնտեսուհիների, զբոսաշրջիկների, այն մարդկանց համար, ովքեր սիրում են խոհանոցը», – ասաց Նավասարդյանը։

Նա նաև նշեց, որ Ակադեմիայում պարապմունքները կմեկնարկեն արդեն հաջորդ շաբաթ։

Ակադեմիայի բացման արարողությանը ներկա էր նաև Մեծ Բրիտանիայի Activate Learning, City of Oxford քոլեջի Միջազգային համագործակցության տնօրեն Ֆրանցիս Լոուսոնը, ով հայտարարեց, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել «Երեմյան Փրոջեքթսի» այս նախագծին։

академия кулинарии ереван

«Ես շատ ոգևորված եմ։ Մեր հիմնական նպատակն է Հայաստանում զարգացնել խոհարարական արվեստի և հյուրընկալության ոլորտը», – նշեց Լոուսոնը։

Նրա խոսքով, Ակադեմիայի մակարդակը տպավորիչ է և համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափանիշներին։

Ակադեմիան առաջարկում է դասընթացներ հետևյալ մասնագիտություններով.
«Խոհարարական արվեստ» (Խոհարարություն սկսնակների համար (հենքային), մասնագիտական վերապատրաստման հատուկ դասընթացներ փորձառու խոհարարների համար), «Հրուշակագործություն» (Հրուշակագործություն (հենքային), մասնագիտական վերապատրաստում փորձառու հրուշակագործների համար), «Ռեստորանային մենեջմենթ» և «Սպասարկում»։

академия кулинарии ереван

Խոհարարական ակադեմիայի ուսումնական ծրագրերը հաստատված և վավերացված են Մեծ Բրիտանիայի Activate Learning Group, City of Oxford քոլեջի կողմից։ Դասընթացների ավարտին մասնակիցներին կշնորհվեն City of Oxford քոլեջի և «Երեմյան Փրոջեքթս» Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի համատեղ ավարտական վկայականներ (դիպլոմներ)։

академия кулинарии ереван

Ակադեմիայում իրականացվելու են տարբեր տևողության և ձևաչափերի կրթական ծրագրեր։ Հենքային ընդհանուր ուսումնական ծրագրի (Խոհարարական արվեստ) տևողությունը 6 ամիս է, վերապատրաստման հատուկ դասընթացները տևում են 1-3 ամիս, Ռեստորանային մենեջմենթ և սպասարկում դասընթացները՝ 1-2 ամիս։

MyCollages.jpg

Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի ուսանողները կյուրացնեն ինչպես նեղ մասնագիտական տեսական և գործնական առարկաներ, այնպես էլ ձեռք կբերեն առաջնորդություն, հաղորդակցություն, օտար լեզուներ, շփման մշակույթ և խոհարակական և սպասարկման ոլորտներում այսօր պահանջվող այլ հմտություններ: Ակադեմիան ուսանողներին տրամադրում է հատուկ համազգեստ, ուսումնական նյութեր, սնունդ։ Ուսումնական ծրագրերի մասնագիտական փորձառությունը (պրակտիկա) կիրականացվի Հայաստանի հայտնի ռեստորաններում:

Ակադեմիան գերհագեցած է աշխարհի առաջադեմ ռեստորանների ժամանակակից խոհանոցներում օգտագործվող նորարարական տեխնիկայով, որն առավել դյուրին և արդյունավետ կդարձնի խոհարարների աշխատանքը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները