ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հեծանվային տրանսպորտի արահետ կհայտնվի Երևանի կենտրոնական փողոցներում։
Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ օգոստոսի 8-ից Երևան քաղաքի Հին Երևանցու և Կողբացու փողոցների երթևեկելի հատվածում (Կողբացու-Թումանյան խաչմերուկից մինչև Հին Երևանցու-Տերյան խաչմերուկ) կկազմակերպվի կարմիր գույնի գծանշմամբ առանձնացված հեծանվային արահետ։
«Վարորդներին հիշեցնում ենք, որ նշված փողոցների երթևեկելի մասի հեծանվային արահետի կողմում՝ ամբողջ երկայնքով կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը»,– նշվում է հաղորդման մեջ։
Նախկինում մայրաքաղաքի ոչ մի փողոցում երթևեկելի հատվածում նման գծանշում չի եղել։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում