ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․ /Նովոստի-Արմենիա/․ Փետրվարի 15-ին Մյունխենում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Այնուհետ, Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում սկսվեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկում: Քննարկումը վարում էր ԱՄՆ-Ռուսաստան հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը:
Загружается новость ... "Лево"
Քննարկումից մի քանի ժամ անց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Facebook-յան էջում գրառում է կատարել՝ նշելով քննարկման ընթացքում իր կատարած գլխավոր արտահայտությունները։
«1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:
2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի և բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:
3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:
4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում:
5. Հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար և Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաև Ադրբեջանը»,- գրել է նա։-0-