ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39586 դեպք, որոնցից 30850-ն` առողջացած, 770-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7738 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 170012 թեստավորում:
«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 288 նոր դեպք և 478 առողջացած», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում