ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Այսպես, հոկտեմբերի 18–ին և 19–ի լույս գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ հոկտեմբերի 19–ի գիշերը և հոկտեմբերի 20-22–ին առանձին մարզերում և մայրաքաղաքում կանխատեսվում են անձրևներ և ամպրոպներ։
Քամին կլինի հարավ–արևելյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-21–ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 7-9 աստիճանով։
Երևանում ուրբաթ և շաբաթ օրերին ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 25-27 աստիճան տաքություն, իսկ կիրակի օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 22-24 աստիճան, իսկ երկուշաբթի և երեքշաբթի` մինչև 20-22 աստիճան։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում