ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի 2801-ամյակի այս տարվա տոնական միջոցառումներն ապակենտրոնացված բնույթ կկրեն և կանցկացվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
Հինգշաբթի կառավարության նիստում որոշում կայացվեց տեղափոխել Քաղաքի օրը հոկտեմբերի 12-ից 19-ը:
«Այս տարի մենք տոնակատարությունը կապակենտրոնացնենք ամբողջ քաղաքով: Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում կտեղադրվոն երաժշտական հարթակներ, որոնք միանման կզինվեն: Մենք մտադիր ենք տոնը հասանելի դարձնել և հավասարեցնել մայրաքաղաքի բոլոր շրջանները»:
Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-իր էջում ներկայացրել է տոնական օրվա երաժշտական ծրագիրն ըստ վարչական շրջանների` առաջարկելով մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին ընտրել ըստ սրտի ցանկության:
Նուբարաշեն՝ ռոք
Դավթաշեն՝ ջազ
Ավան՝ մանկական
Արաբկիր՝ դասական
Աջափնյակ՝ փոփ-էստրադային
Էրեբունի՝ ժողովրդական
Կենտրոն՝ փոփ
Մալաթիա-Սեբաստիա՝ էստրադային
Նոր Նորք՝ էլեկտրոնային
Նորք-Մարաշ՝ ազգագրական
Շենգավիթ՝ հեղինակային
Քանաքեռ-Զեյթուն՝ ռետրո
Հոբելյանական տարվա արդյունքների ամփոփում
Փոխքաղաքապետի խոսքով, երեկոյան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումների արդյունքների ամփոփման պաշտոնական արարողությունը:
Կցուցադրվի հոբելյանի տոնակատարության մասին վավերագրական ֆիլմ, ինչպես նաև կկայանա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Արի Երևան» երգի պրեմիերան: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում