416.73
4.22
388.6
+11
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի բնակիչները կարող են անվճար չափել զարկերակային ճնշումը (ՎԻԴԵՈ)

15:50
25 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի բնակիչները Երևանի քաղաքապետարանի, «Ասինո ֆարմ» և «Տակեդա» ընկերությունների օժանդակությամբ և Հայաստանի բժշկական ասոցիացիայի և Հայ սրտաբանների ասոցիացիայի կազմակերպած ակցիայի շրջանակում կարող են անվճար չափել զարկերակային ճնշումը քաղաքի կենտրոնում գործող հատուկ կետերում։

Ակցիան կանցկացվի երկու շաբաթվա ընթացքում մետրոյի «Երիտասարդական» և «Հանրապետության Հրապարակ» կայարաններում, Արամի և Սարյանի փողոցների խաչմերուկի այգում (Միսակ Մանուշյանի պուրակ), «Մոսկվա» կինոթատրոնի մոտ և Հյուսիսային պողոտայում։

Կլինիկական օրդինատոր Նելլի Հովհաննիսյանը պատմեց, որ ակցիայի գլխավոր նպատակը Հայաստանի բնակիչների զարկերակային բարձր ճնշման բացահայտումն ու կանխարգելումն է, ինչպես նաև ճնշման հետ խնդիրներ ունեցող մարդկանց հետագա հետազոտության ուղեգրելը։

«Սա գլոբալ հետազոտություն է, որի նպատակն է ախտորոշել և տոկոսային հարաբերակցությամբ որոշել այն ցուցանիշները, թե որքան տարածված են զարկերակային խնդիրները Հայաստանի շրջանների բնակիչների մոտ, ինչպես նաև կանխարգելում իրականացնել»,– նշեց նա։

Հովհաննիսյանի խոսքով, նախորդ տարվա ակցիայի ընթացքում բացահայտվել է մարդկանց մեծ տոկոս, ովքեր չեն իմացել իրենց բարձր զարկերակային ճնշման մասին, ինչպես նաև նրանք, ովքեր ոչ արդյունավետ դեղորայք են ընդունել։


Նա նշեց, որ ռիսկի խմբում են 50 տարեկանից բարձր տղամարդիկ, դաշտանադադարի մեջ գտնվող, հորմոնալ խանգարումներ, շաքարային դիաբետ ունեցող կանայք։ Ռիսկի խմբում են նաև նրանք, ովքեր ալկոհոլ են օգտագործում, ծխում են, ֆիզիկական ցածր ակտիվություն ունեն, սխալ են սնվում և անառողջ կենսակերպ են վարում։

Զարկերակային ճնշման հետ խնդիրների կանխարգելման համար անհրաժեշտ է, նախևառաջ, փոխել կյանքի ոճը, ինչը ներառում է հրաժարում ծխելուց, ֆիզիկական ակտիվության բարձրացում, սննդակարգի կարգավորում, աղի և ալկոհոլի սահմանափակում։

Հովհաննիսյանը նշեց, որ եթե այդ շտկումներից հետո ճնշումը չկարգավորվի, ապա պետք է անցնել դեղորայքային բուժման։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները