418.04
4.21
392.6
+15
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի կոնյակի գործարանը` «Նովոստի–Արմենիա» գործակալության «լավ լուրերի» պաշտոնական գործընկեր

10:21
28 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի կոնյակի գործարանը դարձել է «Նովոստի–Արմենիա» գործակալության «լավ լուրերի» պաշտոնական գործընկերը։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փետրվարի 15–ին գործարկել է ժապավեն, որտեղ հրապարակվում են բացառապես դրական լուրեր։ Newsarmenia.am կայք այցելելիս յուրաքանչյուր այցելու հնարավորություն ունի օգտվել լավ լուրերի փոխարկիչով և տեսնել միայն օրվա դրական պատկերը։

«Մեզ հաճելի է գործընկերոջ կարգավիճակով տեսնել Երևանի կոնյակի լեգենդար գործարանը, որն ասոցացվում է հենց լավ լուրերի հետ»,– ասաց «Նովոստի–Արմենիա» գործակալությւան գլխավոր տնօրեն Գալինա Դավիթյանը։

Նրա խոսքով, նախագիծը ստեղծվել է, այդ թվում, սոցցանցերում գործակալության ընթերցողների ցանկությունների շնորհիվ, ովքեր պարբերաբար դժգոհում էին նրանից, որ հոգնել են կարդալ բացասական նյութեր և ցանկանում են բարի լուրեր տեսնել։

«Եթե ուշադիր նայենք, ապա ԱՐԱՐԱՏ–ի 130–ամյա բացառիկ պատմությունը նորարարությունների և անդադար կատարելագործման պատմություն է։ Այդ իմաստով «Լավ լուրերի» հետ գործընկերությունը որպես միանգամայն նոր լուծում շատ հոգեհարազատ է ԱՐԱՐԱՏին։ Լիահույս ենք, որ ԱՐԱՐԱՏի և «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ դրական լուրերի թիվն էլ ավելի կմեծանա»,– ասում է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Անա Բերիաշվիլին։

Երևանի կոնյակի գործարանն ԱՐԱՐԱՏ կոնյակների բացառիկ արտադրողն է, Հայաստանում 1887 թվականին հիմնադրված կոնյակագործության ավանդույթների իրավահաջորդը։ ԵԿԳ–ն ոլորտի խոշոր հարկատու է և խաղողի մթերով։ 1999 թվականին Երևանի կոնյակի գործարանն ընդգրկվել է Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային խմբում, որն ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտի համաշխարհային առաջատարներից է։

«Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվական գործակալությունը գործում է Հայաստանի լրատվական դաշտում 2005 թվականից և մեդիաշուկայի առաջատարների թվում է։ Գործակալությունը հայկական ԶԼՄ–ների թվում ամենամեջբերվող ռեսուրսներից է, այսօրվա դրությամբ 147 հազար բաժանորդ ունի Facebook–ում, ինչն ապահովում է օրական ավելի քան 250 հազար դիտում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները