ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. 2 օրով ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
Ինչպես նշվում է «Վեոլիա Ջուր» ընկերության Facebook–յան էջում, ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Եղվարդի խճ. 15 հասցեում շինարարական կազմակերպության կողմից աշխատանքներ իրականացնելու ընթացքում վնասված ջրատարի վերականգնողական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 24-ի ժամը 13.30-ից մինչև հունվարի 26-ը ժամը 01.30-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հետևյալ հասցեների ջրամատակարարումը
-
Հալաբյան, Աբելյան, Ջանիբեկյան, Էստոնական, Արզումանյան, Լենինգրադյան, Շինարարների, Բաշինջաղյան, Լևոնյան, Եղիազարյան, Առաքելյան, Հակոբյանց, Հասրաթյան, Մարտիրոսյան, Սարգսյան, Սպորտի, Թերլեմեզյան, Գ. Զոհրապի, Չուխաջյան, Սիսակյան, Մելիքյան, Պարսեղովի փողոցներ,
- Խ. Խաչատրյան, Վշտունու, Միրաքյան փողոցներ՝ նրբանցքներով,
-
Շահումյանի 17-րդ փողոց՝ նրբանցքներով,
- Եղվարդի խճուղի,
- Ֆուչիկի փող. 1/3 և Նիկոյան 2 շենքեր
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:-0-