+1
Եղանակը Երևանում
Հայ

«ԳեոՊրոՄայնինգը» Հայաստանում երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառումներ անցկացրեց (ՎԻԴԵՈ)

17:52
03 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերող ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խումբը (ԳՊՄ կամ Ընկերություն), կազմակերպել է մի շարք միջոցառումներ՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Այս մասին հայտնում է ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, իր գործունեության տարածաշրջաններում, մասնավորապես Վարդենիս և Արարատ քաղաքներում, Գեղամասար և Արարատ համայնքներում, ԳեոՊրոՄայնինգը մանուկների համար կազմակերպել է տոնական մի շարք միջոցառումներ, որոնց շրջանակներում անցկացվել են մրցույթներ և խաղեր, իսկ բոլոր մասնակիցները ստացել են հյուրասիրություն: Եվ այսպես. մանկական ինտերակտիվ համերգային ծրագրի շրջանակներում, երեխաներին հյուր են եկել մոդերատորներ, ծաղրածուներ, սիրելի մուլտհերոսներ:

Տոնակատարության ընթացքում ձևավորվել են մի քանի հրապարակներ՝ անիմացիայի, ակվագրիմի, պղպջակներով շոուի և նկարչության վարպետաց դասերի:


Արդեն 12 տարի է՝ ընկերության ուշադրության կենտրոնում են առողջության սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաները, որոնց համար կազմակերպվել է առանձին մանկական ծրագիր, նվերներ և դրամական աջակցություն՝ նրանց ծնողներին:

«Մեր ընկերությունը հատուկ ուշադրություն է հատկացնում առողջ երիտասարդ սերունդ դաստիարակելուն: Սերունդ, որը կմարմնավորի մարդկային լավագույն որակները՝ անկեղծություն, պարկեշտություն, խորը գիտելիքների ձգտում: Այսօր մենք նույնպես մեծ նշանակություն ենք տալիս կրթված, հոգով հարուստ և ֆիզիկապես ամուր սերնդի դաստիարակությանը: Երկրի պատանի բնակչության երջանկությունը մեծագույն հարստությունն է և հասարակության համաչափ զարգացման երաշխիքը: Մեր թիրախային նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի երեխաներն ապրեն ուրախ, կատարելագործեն իրենց ընդունակություններն ու տաղանդները, մեծանան ուժեղ, առողջ, ազնվագույն մարդիկ և դառնան գիտակ մասնագետներ: Բոլոր երեխաներին մաղթում ենք անցկացնել հետաքրքրաշարժ և օգտակար օր, ստանալ հրաշալի տրամադրության լիցքեր»,- հայտարարել է խմբի ղեկավար Ռոման Խուդոլին:

«ԳեոՊրոՄայնինգը» ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է։ Հայաստանում ԳեոՊրոՄայնինգին են պատկանում երկու ձեռնարկություն՝ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը /ԱՊՄԿ/ և «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը և որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։ Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 12 տարիների ընթացքում գերազանցում են 8,5 միլիոն ԱՄՆ դոլարը։ -0-
Partners News

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:35
12 Հունվարի 2020
Մինչև տարեվերջ Երևանի տրանսպորտային ցանցը կհամալրվի 100 նոր ավտոբուսներով (ՎԻԴԵՈ)
Մինչև տարեվերջ Երևանի տրանսպորտային ցանցը կհամալրվի 100 նոր ավտոբուսներով. ՎԻԴԵՈ
12:32
09 Հունվարի 2020
Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում` 300.000 դրամ. կբարձրանան երեխայի ծննդյան միանվագ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների չափերը
Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում` 300.000 դրամ. կբարձրանան երեխայի ծննդյան միանվագ և  մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների չափերը
13:51
08 Հունվարի 2020
Եվս մեկ փրկված կյանք հայ նյարդավիրաբույժների կողմից. հիվանդի մոտ ախտորոշվել էր հիդրոցեֆալիա (ՖՈՏՈ)
Եվս մեկ փրկված կյանք հայ նյարդավիրաբույժների կողմից. հիվանդի մոտ ախտորոշվել էր հիդրոցեֆալիա. ՖՈՏՈ
10:00
06 Հունվարի 2020
Աշխարհասփյուռ հայությունը նշում է Սուրբ Ծնունդը
Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը Եկեղեցին տոնում է միասին` հունվարի 6-ին` «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ: Օրն անփոփոխ ու անխախտ նշվում է առաքելական ժամանակներից:
13:45
03 Հունվարի 2020
Այսօր կարող է հրաշք կատարվի և Երևանում ձյուն տեղա. Սուրենյան
Այսօր կարող է հրաշք կատարվի և Երևանում ձյուն տեղա. Սուրենյան
21:50
02 Հունվարի 2020
Երևանի կենտրոնի ամենայուրօրինակ տոնածառերը (ՖՈՏՈ)
Երևանի կենտրոնի ամենայուրօրինակ տոնածառերը. ՖՈՏՈ
00:47
01 Հունվարի 2020
2020 թվականը դառնալու է թերահավատներին հուսավառելու և հավատավորների թռիչքի տարի. ՀՀ վարչապետի ամանորյա ուղերձը (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Ամանորի շնորհավորական ուղերձը հղեց Հանրապետության Հրապարակից. ՎԻԴԵՈ
09:00
31 Դեկտեմբերի 2019
«Նովոստի–Արմենիա»–ն շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ. լավագույն մաղթանքներով` ԱՄԻ «Նովոսի-Արմենիա»–ի խմբագրություն
14:27
29 Դեկտեմբերի 2019
Գարնանային Ամանոր. հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն և առանց տեղումների եղանակ
Գարնանային Ամանոր. հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն և առանց տեղումների եղանակ
17:40
27 Դեկտեմբերի 2019
Երևանի 10 վարչական շրջաններում 20 նոր վերելակներ կգործարկվեն (ՖՈՏՈ)
Երևանի 10 վարչական շրջաններում 20 նոր վերելակներ կգործարկվեն. ՖՈՏՈ
00:08
27 Դեկտեմբերի 2019
Մասնավոր ուղևորափոխադրողի ներկրած ավտոբուսներն արդեն երթևեկում են Երևանում (ՖՈՏՈ)
Մասնավոր ուղևորափոխադրողի ներկրած ավտոբուսներն արդեն երթևեկում են Երևանում. ՖՈՏՈ
15:43
26 Դեկտեմբերի 2019
Անվճար wi-fi, սմարթֆոնների լիցքավորիչ և ոչ միայն. Հայաստանում բացվում է երկրորդ «Խելացի կանգառը»
Անվճար wi-fi, սմարթֆոնների լիցքավորիչ և ոչ միայն.  Հայաստանում բացվում է երկրորդ «Խելացի կանգառը».