ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Այսօր գյումրիում հորդառատ անձրև և կարկուտ է տեղացել, ինչ հետևանքով քաղաքի փողոցները լցվել են ջրով։
Загружается новость ... "Лево"
Facebook-յան օգտատեր Զոհրապ Եգանյանն իր էջում լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են մեքենաները մնացել ջրի տակ։
«Գյումրիում արտակարգ իրավիճակ է, հորդառատ անձրևները հեղհեղել են քաղաքի փողոցները: Ես նման բան չեմ հիշում»,- գրել է նա՝ նկարին կից։
Ավելի ուշ նա մեկ այլ լուսանկար է հրապարակել, որտեղ ինչ-որ մարդիկ ռետինե նավակով լողում են փողոցով հոսող ջրերում։
«Իսկապես տարօրինակ 2020. Գյումրին է, երևի ԱԻՆ աշխատակիցներն են, ռետինե նավակներով օգնության են շտապում հեղհեղից տուժածներին»,- գրել է Եգանյանը։-0-