ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու հարցը:
Կողմ քվեարկեց 71 պատգամավոր:
«Օրենքով նախատեսվում է կարգավորել ռազմական դրության ժամանակ ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները, ընթացակարգը և երաշխիքները, գույքին հասցված վնասի դեպքում փոխհատուցման պայմանները»,- նշել է Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: