416.73
4.22
388.6
+19
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը մարդասիրական օգնություն ուղարկեց Լիբանան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

23:55
08 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․  «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բեռնավորվել է Լիբանան թռչող ինքնաթիռը, որը Հայաստանից մարդասիրական օգնություն կհասցնի Լիբանան:

«Սա երեք թռիչքներից առաջինն է և պարունակում է դեղորայք և բժշկական պարագաներ: Մենք ուղարկում ենք այն ամենը, ինչ մեզանից խնդրել է Լիբանանի կառավարությունը: Լինելով շատ նրբանկատ և, հիմնվելով մեր համայնքի շահերի վրա, մենք առաջին օգնություն ենք մատուցում լիբանանյան ժողովրդին, որպեսզի հարց չառաանա, թե ինչու է առանձին վերաբերմունք ցուցաբերվում հայ համայնքի, այլ ոչ թե լիբանանյան ամբողջ ժողովրդի նկատմամբ », - ասաց Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

гуманитарная помощь, Ливан, Бейрут

Նա նաև նշեց, որ համայնքի համար նախատեսված երկրորդ ինքնաթիռը արդեն կունենա առանձին պարագաներ և սնունդ` այն ամենն ինչի կարիքը համայնքն ունի: Նրա խոսքով, երկրորդ չվերթը նախատեսված է օգոստոսի 11-ին: Սինանյանը նաև նշեց, որ Հայաստանը չի սահմանափակվի այս օգնությունով:

гуманитарная помощь, Ливан, Бейрут

Միաժամանակ, հանձնակատարը նշել է, որ նախատեսվում է անցկացնել մի շարք հանդիպումներ, մասնավորապես, հայ համայնքի առանձին ներկայացուցիչների հետ, հասկանալու համար, թե որքան խորն է արմատացել Հայաստան հայրենադարձության գաղափարը:

гуманитарная помощь, Ливан, Бейрут

Սինանյանն այս համատեքստում ասաց, որ որքան հնարավոր է շուտ ՀՀ գալու ցանկություն հայտնած և դեսպանատանը ցուցակարգված լիբանանահայերի թիվը 40 է։

Հիշեցնենք, որ oգոստոսի 4–ի երեկոյան հզոր պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում։ Ինչպես ավելի ուշ հայտնեցին Լիբանանի ուժային կառույցները, դետոնացիայի է ենթարկվել մի քանի տարի առաջ նավերից մեկից բռնագրավված բեռում պահվող ամոնիումային սելիտրան։ Այս տարիների ընթացքում պայթյունավտանգ նյութը պահվել է նավահանգստի պահեստում` հետագայում այն ոչնչացնելու նպատակով։ Վերջին տվյալներով, կա 100–ից ավել զոհ, որոնց թվում` 11 հայ, վիրավորների թիվն անցնում է 4000–ը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները