ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր Facebook-յան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում են հայկական արտադրության ականանետների ու ականների փորձարկումները ՀՀ-ի անկախության 29-ամյակի առիթով:
Загружается новость ... "Лево"
«Անկախության 29-ամյակի առիթով պատրաստվել է հայկական արտադրության ականանետների ու ականների փորձարկումների ընթացքում նկարահանված այս հոլովակը։ Շնորհակալություն հայտնենք մեր ռազմարդյունաբերողներին և պատրաստվենք անկախության 30-ամյակին»,- նշել է Արշակյանը տեսանյութին կից: -0-