420.75
4.19
394.07
+13
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահը պարգևներ է հանձնել Բանակի օրվա առթիվ (ՎԻԴԵՈ)

22:04
27 Հունվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Բանակի օրվա առթիվ, Հանրապետության նախագահի հրամանագրերով, հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մի խումբ զինվորներ, սպաներ, գեներալներ և ազատամարտիկներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևներով: Այս մասին հայտնել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Հանրապետության նախագահի հրամանագրերով մի խումբ բարձրաստիճան զինվորականների շնորհվել են նոր զինվորական կոչումներ:

Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական բարձր պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հանձնելով պետական բարձր պարգևները, շնորհավորելով և իր բարեմաղթանքները հղելով Բանակի օրվա առթիվ՝ նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքը տվեցին այսօր հզոր ազգային բանակ ունենալու համար, իրենց կյանքը տվեցին դարեր առաջ, հարյուր տարի առաջ, Մեծ հայրենականում, Արցախյան ազատամարտում:

Նշելով, որ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» ստեղծելու մասին որոշում, նախագահն ասել է, որ ազգային բանակը, ինչպես մեր անկախ պետականությունը, եղել է մեր երազանքը հարյուրավոր տարիներ: 

«Ինչ -որ իմաստով գուցե նաև ոչ միայն երազել ենք, այլև պատրաստվել ենք այս օրվան, երբ ունենք հզոր բանակ»,- ասել է նախագահ Սարգսյանը, որպես այդ պատմական ընթացքի փայլուն օրինակներ նշելով Առաջին հանրապետության օրերը, Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերը, հաղթանակը Երկրորդ համաշխարհային պատերազմում և Հայրենական մեծ պատերազմում. ֆաշիզմի դեմ տարած այդ հաղթանակում չափազանց մեծ է հայ ժողովրդի ներդրումը, ի դեմս պատերազմին մասնակցած շուրջ 600 հազար զինվորների, որոնցից 300 հազարը չեն վերադարձել տուն, ի դեմս Խորհրդային Միության հայ հերոսների, գեներալների ու մարշալների:

«Մենք տարել ենք հաղթանակներ և ստեղծել հայոց բանակը, որը հաղթանակած բանակ է, տարածաշրջանի հզոր բանակը: Ասելով պետություն՝ մենք հասկանում ենք նաև բանակ, ասելով հզոր բանակ՝ հասկանում ենք հզոր պետություն»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները