+8
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ փոխվարչապետը մեկնաբանեց Ryanair–ի հավելյալ վճարումների մասին լուրերը

18:00
21 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երկուշաբթի մեկնաբանեց իռլանդական Ryanair լոուքոսթերին պետբյուջեից լրացուցիչ վճարումների մասին լուրերը։

Ավելի վաղ ԶԼՄ–ներում և սոցցանցերում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Ryanair–ի ավիատոմսերի էժան գները հնարավոր են դարձել պետբյուջեից օդանավակայանային գումարներ հավաքելու գծով (տարեկան $5 մլն դոլար - խմբ.) դոտացիաների շնորհիվ։

«Հարկատուների հաշվին այդ ընկերությանը ոչ մի գումար չի տրամադրվում, կարող եք հանգիստ լինել։ Հերթական անգամ ուզում եմ հերքել այդ աբսուրդային լուրերը, որոնք տարածվել են մամուլում և սոցցանցերում»,– ասաց նա լրագրողներին։

Ավինյանն ասաց, որ նախատեսված են արտոնություններ, այն է` «օդի հարկի» վճարման վերացում դեպի «Զվարթնոց» և հետադարձ նոր ավիաուղղությունների համար, այլ որևէ արտոնություն չկա։

«Ծանոթ չեմ նրանց բիզնես նախագծի մանրամասներին, բայց նմանատիպ ընկերությունների ողջ տրամաբանությունը կառուցվում է առավելագույն արդյունավետության շուրջ»,– ասաց փոխվարչապետը։

Այն հարցին, թե արժե արդյո՞ք ակնկալել լոուքոսթերների թվի աճ հայկական շուկայում, նա դրական պատասխանեց։

Ryanair խոշորագոււյն լոուքոսթերը հոկտեմբերի 16–ին հայտարարեց Երևանից Եվրոպա ուղիղ չվերթերի գործարկման մասին` դեպի Հռոմ և Միլան` 2020 թվականի հունվարից, իսկ Բեռլին` 2020 թվականի ամռանից։ Հաջորդ տարվա ամռանը ծրագրվում է չվերթ բացել Գյումրիից Մեմինգեն։
Ryanair գլխավոր գրասենյակը Դուբլին կոմսության Սորդսում է, ընկերության ավիապարկում կա 500 ինքնաթիռ։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:31
21 Նոյեմբերի 2019
Շուրջ 1,5 մլրդ դրամ կտրամադրվի Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու համար. Ավինյան
Շուրջ 1,5 մլրդ դրամ կտրամադրվի Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու համար:
17:41
20 Նոյեմբերի 2019
Տարոսիկի փոխարեն` ծառեր. Հայաստանում հարսանիքին ինքնատիպ տարոսիկներ են բաժանվել (ՖՈՏՈ)
Տարոսիկի փոխարեն` ծառեր. Հայաստանում հարսանիքին ինքնատիպ տարոսիկներ են բաժանվել:
10:59
20 Նոյեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը վճարել է Վանաձորի պետական համալսարանի լավագույն ուսանողի տարեկան վարձը (ՖՈՏՈ)
ՎՏԲ-Հայաստան Բանկը ընտրեց Հայաստանի մարզերից մեկի լավագույն ուսանողին և վճարեց 1 տարվա ուսման համար:
17:21
19 Նոյեմբերի 2019
Կատար`առանց վիզայի. Կատարը չեղարկում է մուտքի արտոնագրի պահանջը ՀՀ քաղաքացիների համար (ՎԻԴԵՈ)
Կատար`առանց վիզայի. Կատարը չեղարկում է մուտքի արտոնագրի պահանջը ՀՀ քաղաքացիների համար:
11:02
19 Նոյեմբերի 2019
ՀՀ–ում նվազագույն աշխատավարձը բարձրացավ. ԱԺ–ն ընդունեց օրինագիծը
ՀՀ–ում նվազագույն աշխատավարձը բարձրացավ. ԱԺ–ն ընդունեց օրինագիծը:
11:19
18 Նոյեմբերի 2019
Կյանք փրկող վիրահատություն. Երևանում նյարդավիրաբույժները բարդ վիրահատությամբ կանխել են կաթվածի ռիսկը (ՖՈՏՈ)
Անևրիզմայի կլիպավորում. Երևանում նյարդավիրաբույժները բարդ վիրահատությամբ կանխել են կաթվածի ռիսկը։
22:37
17 Նոյեմբերի 2019
Երգիչ Միհրան Ծառուկյանը բեմից ամուսնության առաջարկություն արեց Արփի Գաբրիելյանին (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ երգիչ Միհրան Ծառուկյանը բեմից ամուսնության առաջարկություն արեց դերասանուհի Արփի Գաբրիելյանին։
15:59
16 Նոյեմբերի 2019
Երևանում վերանորոգվում են ստորգետնյա հետիոտնային անցումները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Այս տարվա ծրագրով նորոգվում են նաև Հալաբյան-Կիևյան, մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարան տանող, Ազատություն պողոտայի՝ Հաղթանակ զբոսայգու մուտքի հարակից ստորգետնյա անցումները:
14:29
16 Նոյեմբերի 2019
Իսկական հրաշք. Երևանում 37-ամյա կինն իր 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել (ՖՈՏՈ)
Իսկական հրաշք. Երևանում 37-ամյա կինն իր 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել:
16:02
14 Նոյեմբերի 2019
RyanAir–ը, Wizz Air–ը, AirBaltic-ն ու «Ազիմուտը» գալիս են Հայաստան. կգործարկվի շուրջ 10 նոր ուղղություն. Ռևազյան
RyanAir–ը, Wizz Air–ը, AirBaltic-ն ու «Ազիմուտը» գալիս են Հայաստան. կգործարկվի շուրջ 10 նոր ուղղություն։
19:00
13 Նոյեմբերի 2019
Յուրի Ջորկաեֆը պատրաստ է աջակցել հայկական դպրոցներում սպորտի զարգացմանը (ՖՈՏՈ)
Յուրի Ջորկաեֆը պատրաստ է աջակցել հայկական դպրոցներում սպորտի զարգացմանը:
17:25
13 Նոյեմբերի 2019
Տարեկան մոտ 250մլն դրամ. ԱՆ–ն նախատեսում է իրականացնել պետական ծրագիր կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար
Տարեկան մոտ 250մլն դրամ. ԱՆ–ն նախատեսում է իրականացնել պետական ծրագիր կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար: