416.29
4.22
388.08
+18
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ՍԴ աշխատակազմի ղեկավարի ցուցմունքներն Արսեն Բաբայանի գործով թաքցվել են դատարանից. փաստաբան

18:38
23 Հոկտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Փաստաբան Եվրանդ Վարոսյանը, որը պաշտպանում է խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի շահերը, կարծում է, որ Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը դատարանից թաքցրել է իշխանությունը յուրացնելու քրեական գործով ՍԴ աշխատակազմի ղեկավարի ցուցմունքները։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցակից լինել իշխանության յուրացման մեջ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիքը) նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։

«Մենք համոզված ենք, որ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը նաև հարցաքննվել է քրեական գործով, այդ մասին կար նշում նաև իր հարցազրույցում, սակայն, ի զարմանս մեզ, այդ հարցաքննության արձանագրությունը մեզ չի տրամադրվել, դատարան էլ չի ներկայացվել»,- ասաց Վարոսյանը լրագրողներին դատարանի շենքի առջև, հայտնում է aysor.am–ը։

Նա մի քանի պատճառներ առաջ բերեց։ «Որովհետև ակնհայտ արդարացնող ապացույց է։ Ասեմ ավելին, այսօր ուշադիր հետևել եմ նաև պարոն Բաբլոյանի հարցազրույցին, ինչպես նաև Գագիկ Հարությունյանի հարցազրույցին։ Այդ երեք անձանց դիրքորոշումները բավարար են պնդելու համար, որ ներկայացված մեղադրանքն իրականաության հետ որևէ աղերս ունենալ չի կարող»,– կարծում է իրավաբանը։

Ըստ Վարոսյանի, ամենայն հավանականությամբ, դատարանն այսօր երկու հարցերը միաժամանակ կքննարկի՝ և՛ ձերբակալման իրավաչափության դեմ մեր կողմից ներկայացված բողոքը, և՛ վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունն՝ Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին։

Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը հերքել է, թե անցած տարի իրեն պարտադրել են սահմանված ժամկետից շուտ հրաժարական ներկայացնել, որպեսզի Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Հրայր Թովմասյանը հնարավորություն ստանա ՍԴ նախագահ դառնալ մինչև 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ամբողջությամբ ուժի մեջ մտնելը։

Նախօրեին Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է Հայաստանի ԱԺ նախկին խոսնակ Արա Բաբլոյանին պետական իշխանությունը յուրացնելու հոդվածով որպես կասկածյալ ներգրավելու մասին։

Մինչդեռ Բաբլոյանն ասել է, որ ինքը ստորագրել է դիմումն ամսի 2–ին, երբ իր առջև եղել է Գագիկ Հարությունյանի` մարտի 1–ով թվագրված հրաժարականի դիմումը։

«Մնացածը թող իևավապահ մարմինները որոշեն։ Ես ինքս գիտեմ, որ գործել եմ Սահմանադրության և օրենքի սահմաններում։ Չեմ կարող պատասխան տալ, թե Գագիկ Հարությունյանն ինչու է շուտ դիմում գրել»,– հավելել է Բաբլոյանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները