+23
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 11221դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Ո՞ր տարածքում են գրանցվել ամենաշատ թվով վարակակիրները. պարզաբանում է Թորոսյանը

15:15
26 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի./Նովոստի-Արմենիա/. Կոնտակտավորների շրջանակը պարզելու պրոցեսը շարունակական է և միշտ իրականացվում է: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում մամուլի ասուլիս ժամանակ:

«Պարզվել է, որ որոշ դեպքերում վարակը տեղի է ունեցել լոկալ փոխացմամբ, այսինքն ՀՀ-ում եղած վարակակրից մեկ այլ վարակակրի: Մյուս դեպքերում մեր քաղաքացիները կամ ոչ մեր քաղաքացիները վարակը բերել են այլ երկրներից»,- հայտնել է Թորոսյանը:

Նա հայտնել է, որ կոնտակտավորների շրջանակը պարզելու պրոցեսը շարունակական է և միշտ իրականացվում է: Դեպքեր կա, որ հստակ պարզ է 100 տոկոսով, և համաճարակաբանական քննությունը չի շարունակվում:

«Դեպքեր կա որ մենք շարունակում ենք՝ անընդհատ պարզելով նոր կոնտակտներ, որովհետև խնդիր էլ կա, երբ մեր քաղաքացիները չեն համագործակցում, և չեն պատմում իրենց բոլոր շփումների մասին»,- նշել է Թորոսյանը:

«Իրավիճակը որոշ մարզերում ավելի վերահսկելի է, որոշ մարզերում շարունակվում է դեպքերի արձանագրումը, նույն Կոտայքի մարզում: Եվ իմ նշած քարտեզը, երբ մենք սարքենք, կտեսնեք, թե որ բնակավայրերում են ավելի շատ դեպքերը: Հիմա ասել տոկոսային հարաբերակցությամբ, Երևանում են ավելի շատ, թե որևէ մարզում, կդժվարանամ, բայց դեպքեր կան թե Երևանում, թե Երևանի հարակից գրեթե բոլոր մարզերում: Կան դեպքեր թե Շիրակում, թե Լոռիում, թե Սյունիքում, սակայն հատուկենտ են: Ավելի շատ կան Արմավիրում, Արարատի մարզում, Երևանում և Կոտայքում այս պահի դրությամբ: Իսկ Վայոց ձորում և Գեղարքունիքում, կարծես թե չունենք հաստատված դեպքեր»,- նշել է նախարարը: 

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։

 Հայաստանում մարտի 26–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 290 դեպք։ Երկու պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է։ 18 մարդ բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից։ Մահվան դեպքեր, բարեբախտաբար, չկան։–0-
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:52
04 Հունիսի 2020
Վարակը կարող էր ճակատագրական լինել. «Արմենիա» ԲԿ–ի նյարդավիրաբուժության բաժանմունքի 68–ամյա վարիչը հաղթահարել է COVID-19-ը (ՎԻԴԵՈ)
Վարակը կարող էր ճակատագրական լինել. «Արմենիա» ԲԿ–ի նյարդավիրաբուժության բաժանմունքի 68–ամյա վարիչը հաղթահարել է COVID-19-ը. ՎԻԴԵՈ
13:24
01 Հունիսի 2020
47–ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսը. նա ունի շաքարային դիաբետ և ստանում է հեմոդիալիզ (ՖՈՏՈ)
47–ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսը. նա ունի շաքարային դիաբետ և ստանում է հեմոդիալիզ. ՖՈՏՈ
13:55
28 Մայիսի 2020
9 ամսական Գոռը, ով ծնված օրվանից պայքարում է ծանր հիվանդության դեմ, այսօր առաջին անգամ հիվանդանոցից տուն է գնում (ՎԻԴԵՈ)
9 ամսական Գոռը, ով ծնված օրվանից պայքարում է ծանր հիվանդության դեմ, այսօր առաջին անգամ հիվանդանոցից տուն է գնում. ՎԻԴԵՈ
10:39
25 Մայիսի 2020
«Արվեստոտ դիմակներ». երեխաներն արվեստի գործեր են պատկերում դիմակների վրա (ՖՈՏՈ)
«Արվեստոտ դիմակներ». երեխաներն արվեստի գործեր են պատկերում դիմակների վրա. ՖՈՏՈ
14:33
21 Մայիսի 2020
Վանաձորում 2–րդ հարկից ընկած երեխայի վիճակը կայունացել է
Ծանր աստիճանի գլխուղեղի սալջարդ, կոմա. Վանաձորում 2–րդ հարկից ընկած 9–ամյա երեխայի վիճակը կայունացել է
19:15
19 Մայիսի 2020
Ծնվել է Տաթևիկ Ռևազյանի դուստրը, նա հրապարակել է փոքրիկի լուսանկարները (ՖՈՏՈ)
Ծնվել է Տաթևիկ Ռևազյանի դուստրը, նա հրապարակել է փոքրիկի լուսանկարները. ՖՈՏՈ
11:32
16 Մայիսի 2020
«Ասեք, որ հզոր նկար է ստացվել». Սուրենյանը լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
«Ասեք, որ հզոր նկար է ստացվել». Սուրենյանը լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
16:20
15 Մայիսի 2020
Հայաստանում տարեց ամուսիններ են ապաքինվել կորոնավիրուսից (ՖՈՏՈ)
Հայաստանում տարեց ամուսինները հաղթահարել են կորոնավիրուսը. պատմությունը սկսվել է ամիսներ առաջ` Բրիտանիայից մի կերպ հայրենիք վերադառնալուց հետո. ՖՈՏՈ
11:52
14 Մայիսի 2020
10 օր արև ու տաք. Սուրենյանը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակը
Սուրենյանը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակը
13:46
13 Մայիսի 2020
Լյարդի բարդագույն փոխպատվաստում Հայաստանում. 1–ամյա Միքայելին դոնոր է դարձել մայրիկը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի բարդագույն փոխպատվաստում. 1–ամյա Միքայելին դոնոր է դարձել մայրիկը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:34
09 Մայիսի 2020
«Մայր Հայաստան» հուշարձանը Հաղթանակի օրը ներկվել է հայկական եռագույնի գույներով (ՎԻԴԵՈ)
«Մայր Հայաստան» հուշարձանը Հաղթանակի օրը ներկվել է հայկական եռագույնի գույներով. ՎԻԴԵՈ