530.17
7.45
476.34
+19
Եղանակը Երևանում
Հայ

HighConnect. Սերժ Թանկյանն ու Ալեքսիս Օհանյանը հայտարարել են համահայկական հարթակի ստեղծման մասին

19:33
08 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ հայտնի ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, Reddit ծառայության համահիմնադիր և գործադիր նախագահ Ալեքսիս Օհանյանը, Synopsys Armenia–ի նախագահ Երվանդ Զորյանը, ամերիկահայ հայտնի բժիշկ և «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանն ու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Երևանում անցկացվող WCIT-2019–ի շրջանակում հայտարարեցին HighConnect համահայկական թվային հարթակի ստեղծման մասին, հաղորդում է telecom.arka.am–ը։

«Այն թույլ կտա միավորել տարբեր հետաքրքրություններ ունեցող աշխարհասփյուռ հայությանը», – ասաց Թանկյանը։

Արշակյանն իր հերթին նշեց, որ հարթակի անվան հիմքում բառախաղ է, քանի որ անգլերեն «High» (բարձր) բառն արտաբերելիս հնչում է ինչպես «Հայ»։

«Թվային տեխնոլոգիաները կարող են թույլ տալ ստեղծել նմանատիպ առցանց միջավայր։ Մենք պետք է օգտագործենք մեր փորձը` նմանատիպ հարթակ ստեղծելու համար, որպեսզի աշխարհասփյուռ հայությունը կարողանա օգտագործել այն և բարգավաճել», – ասաց Օհանյանը։

Իսրայելյանն իր հերթին նշեց, որ նմանատիպ հարթակի ստեղծման գաղափարը քննարկվել է ավելի քան մեկ տարի։

«Մենք 10 միլիոն ենք և ցրված ենք աշխարհով մեկ։ Պետք է կապ պահպանենք, և այս հարթակը թույլ կտա անել դա», – ասաց նա։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:11
19 Հոկտեմբերի 2019
«Երևանը սրտումս է». տեսաշնորհավորանք Քաղաքի օրվա առթիվ (ՎԻԴԵՈ)
Տոնդ շնորհավոր, իմ Երևան։
20:14
17 Հոկտեմբերի 2019
Վանաձորում գործում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվաններ (ՎԻԴԵՈ)
Վանաձորում գործում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվաններ:
13:49
16 Հոկտեմբերի 2019
Էժան գնով դեպի Հռոմ, Միլան ու Բեռլին. Ryanair իռլանդական լոուքոսթերը մուտք գործեց հայկական շուկա
Էժան գնով դեպի Հռոմ, Միլան ու Բեռլին. Ryanair իռլանդական լոուքոսթերը մուտք գործեց հայկական շուկա:
15:34
14 Հոկտեմբերի 2019
Փաշինյանի մասնակցությամբ տեսահոլովակ և մանսուրյանական երաժշտություն. ինչպե՞ս է Երևանը պատրաստվում տոնին (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի մասնակցությամբ տեսահոլովակ և մանսուրյանական երաժշտություն. ինչպե՞ս է Երևանը պատրաստվում տոնին:
13:43
14 Հոկտեմբերի 2019
Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը` UNICEF-ի բարի կամքի դեսպան (ՖՈՏՈ)
Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձել է UNICEF-ի բարի կամքի դեսպան։
13:06
14 Հոկտեմբերի 2019
Տաքսու վարորդներից մինչև պատահական անցորդներ. Փաշինյանը խնդրանքով դիմել է քաղաքացիներին
Տաքսու վարորդներից մինչև պատահական անցորդներ. ՀՀ վարչապետը խնդրանքով դիմել  է քաղաքացիներին:
10:35
09 Հոկտեմբերի 2019
Երաժշտական իմպրովիզ. Սերժ Թանկյանը երգել է 10–ամյա Միշայի հետ (ՎԻԴԵՈ)
Երաժշտական իմպրովիզ. Սերժ Թանկյանը երգել է 10–ամյա Միշայի հետ:
21:15
08 Հոկտեմբերի 2019
«Էրեբունի» թանգարանը կունենա նոր մասնաշենք` հագեցած նորարարական տեխնոլոգիաներով (ՎԻԴԵՈ)
Անիմացիոն ցուցադրություններ, վիրտուալ շրջագայություն. «Էրեբունի» թանգարանը կունենա նոր մասնաշենք։ Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 1.5 մլն դոլարին համարժեք դրամ է:
20:45
04 Հոկտեմբերի 2019
ՀՀ ԶՈւ–ի 7000 ժամկետային զինծառայողի սնունդը մատակարարվում է նոր համակարգով. վարչապետի մոտ քննարկում է կազմակերպվել
Փաշինյանի խոսքով, սննդամատակարարումը պետք է դիտարկել որպես ԶՈւ–ի մարտունակության անբաժանելի մաս, և գործընթացը պետք է կազմակերպվի պատշաճ մակարդակով:
19:03
04 Հոկտեմբերի 2019
Նոր ժամանման սրահ և 5մլն դոլարի ներդրում. «Շիրակ» օդանավակայանը վերակառուցվում է (ՖՈՏՈ)
Նոր ժամանման սրահ և 5մլն դոլարի ներդրում. «Շիրակ» օդանավակայանը վերակառուցվում է:
15:42
03 Հոկտեմբերի 2019
Վանաձորում վառվող բնակարանից տանտիրոջը փրկած շտապօգնության աշխատակիցները կպարգևատրվեն. նախարար
Վանաձորում վառվող բնակարանից տանտիրոջը փրկած շտապօգնության աշխատակիցները կպարգևատրվեն:
11:53
03 Հոկտեմբերի 2019
Հայաստանում նվազագույն աշխատավարձը կբարձրանա
Հայաստանում նվազագույն աշխատավարձը կբարձրանա: