ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներն երկրորդ և վերջն ընթերցմմաբ ընդունեցին «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու հարցը:
Загружается новость ... "Лево"
Ընդունված փոփոխությունների համաձայն, կարգավորվում է ռազմական դրության ժամանակ ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները, ընթացակարգը և երաշխիքները, գույքին հասցված վնասի դեպքում փոխհատուցման պայմանները:
Երբ գույքը բռնագրավվում է, կազմվում է արձանագրություն և հետագայում, երբ վնասը ստացվում է, հատուցում է տրամադրվում: Նույնը վերաբերում է գույքի ոչնչացման դեպքերին: -0-