633.58
6.9
532.78
+12
Եղանակը Երևանում
Հայ

ՀՐԱՏԱՊ. ՀՀ նախագահը կրկին չի ստորագրել ԳՇ պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը

15:50
02 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հանրապետության նախագահը կարևորում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հարցի վերաբերյալ առաջացած քաղաքական ճգնաժամի հրատապ հանգուցալուծումը:

Ինչպես նշվում է ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, այդ նպատակով հանդիպումներ են եղել վարչապետի, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի և զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Ուսումնասիրվել են ազատելու մասին հրամանագրի նախագծի առնչությամբ Նախագահի առարկությունները չընդունելու վերաբերյալ վարչապետի հիմնավորումները:

«Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը արդյունք է պատերազմական և հետպատերազմական ժամանակաշրջանում քաղաքական և ռազմական գործիչների շրջանում առկա տարաձայնությունների՝ երբեմն խիստ անձնավորված մոտեցումներով: Չեն կարող անտեսվել նաև հրամանագրի ստորագրմանն առարկելու համար հիմք հանդիսացած իրավական առումով խնդրահարույց մեկնաբանությունները, իրավակիրառ պրակտիկան, օրենքի հնարավոր բացը», – նշվում է հաղորդագրության մեջ:

Հանրապետության նախագահն իր նախորդ հայտարարություններում ընդգծել է, որ խնդրի շուտափույթ և Սահմանադրության շրջանակներում կարգավորումը Հայաստանի և Արցախի անվտանգության ու կայունության համար առաջնային կարևորություն ունի և բացարձակ անհրաժեշտություն է պետականության պահպանման, հասարակության հետագա պառակտումը կանխելու, ժողովրդի միասնությունը և հանրային համերաշխությունը վերականգնելու, ստեղծված անորոշ վիճակից դուրս գալու և վերջնական հանգուցալուծման հասնելու համար:

Հանրապետության նախագահը որոշել է չստորագրել հրամանագրի նախագիծը:

Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Հանրապետության նախագահը, հավատարիմ իր հանձնառությանը, շարունակելու է իրավիճակի հետագա կայունացմանն ուղղված քայլերը և կոչ է անում բոլորին՝ նախագահի ինստիտուտը ծառայեցնելով որպես հարթակ, բանակցել առկա բոլոր խնդիրների համապարփակ լուծումը գտնելու նպատակով:–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:32
28 Մարտի 2021
Հայաստանը տոնում է Ծաղկազարդը` Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ
Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ
23:28
15 Մարտի 2021
Երևանում բացվել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ (ՎԻԴԵՈ)
Երևանում բացվել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ. ՎԻԴԵՈ
19:17
15 Մարտի 2021
Արարատյան դաշտում կանխատեսվում է ծիրանենու համատարած ծաղկում (ՖՈՏՈ)
Արարատյան դաշտում կանխատեսվում է ծիրանենու համատարած ծաղկում. ՖՈՏՈ
09:00
15 Փետրվարի 2021
Սկսվում է Առաջավորաց պահքը, ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել ու անել մինչև Սուրբ Հարության տոնը
Սկսվում է Առաջավորաց պահքը,  ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել ու անել մինչև Սուրբ Հարության տոնը
17:44
10 Փետրվարի 2021
Բացառիկ վիրահատություն Երևանում. նորածնի կոնքային հատվածից հեռացվել է երեխայի գլխից 2 անգամ մեծ գոյացություն (ՖՈՏՈ)
Բացառիկ վիրահատություն Երևանում. նորածնի կոնքային հատվածից հեռացվել է երեխայի գլխից 2 անգամ մեծ գոյացություն. ՖՈՏՈ
18:24
29 Հունվարի 2021
Պատերազմի օրերին ծանր ռմբակոծության ենթարկված Արծվիկն այսօր կրկին ժպտում է (ՎԻԴԵՈ)
Պատերազմի օրերին ծանր ռմբակոծության ենթարկված Արծվիկն այսօր կրկին ժպտում է. ՎԻԴԵՈ
17:42
29 Հունվարի 2021
Ս. Սարգսի տոնին ընդառաջ. ե՞րբ պետք է ուտել աղի բլիթը և ինչպե՞ս ճիշտ պատրաստել այն
Ս. Սարգսի տոնին ընդառաջ. ե՞րբ պետք է ուտել աղի բլիթը և ինչպե՞ս ճիշտ պատրաստել այն
17:34
15 Դեկտեմբերի 2020
Հայաստան է վերադարձվել Նարեկ Սարդարյանը. նա դեռ ամռանն անզգուշորեն հատել էր Ադրբեջանի սահմանը
Հայաստան է վերադարձվել Նարեկ Սարդարյանը. նա դեռ ամռանն անզգուշորեն հատել էր Ադրբեջանի սահմանը
14:54
16 Նոյեմբերի 2020
Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներն այսուհետ կուղևորվեն «Կիլիկիա» ավտոկայանից
Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներն այսուհետ կուղևորվեն «Կիլիկիա» ավտոկայանից
18:38
28 Հոկտեմբերի 2020
Ռմբակոծեք մեր ծննդատները, եկեղեցիներն ու տները, իսկ մենք ձեզ կպատասխանենք նոր կյանքով. Երևանում արցախցի փոքրիկ է ծնվել (ՖՈՏՈ)
Ռմբակոծեք մեր ծննդատները, եկեղեցիներն ու տները, իսկ մենք ձեզ կպատասխանենք նոր կյանքով. Երևանում արցախցի փոքրիկ է ծնվել. ՖՈՏՈ
13:10
26 Հոկտեմբերի 2020
Հաղթում ենք նաև կրթության ոլորտում. հայ դպրոցականները միջազգային օլիմպիադայում 4 մեդալ են նվաճել
Հաղթում ենք նաև կրթության ոլորտում. հայ դպրոցականները միջազգային օլիմպիադայում 4 մեդալ են նվաճել
14:56
17 Հոկտեմբերի 2020
Մինչև հաղթություն. Հայաստանի բոլոր եկեղեցիներում զանգերը 10 րոպե կղողանջեն՝ ի զորակցություն հայոց բանակի (ՎԻԴԵՈ)
Ղողանջ և աղոթք մինչև հաղթություն. Հայաստանի բոլոր եկեղեցիներում զանգերը 10 րոպե կղողանջեն՝ ի զորակցություն հայոց բանակի. ՎԻԴԵՈ