415.24
4.83
386.52
+15
Եղանակը Երևանում
Հայ

Կառավարությունը քննարկել է երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրները

10:41
06 Ապրիլի 2022
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ, շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի, մարզպետների ու համայնքապետների մասնակցությամբ, ապրիլի 5-ին քննարկվել են աղետի գոտու հիմնախնդիրները։

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, ներկայացնելով երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի իրականացման արդյունքները՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշել է, որ ծրագրի մեկնարկից ի վեր շահառու է ճանաչվել ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերի 5419 ընտանիք, որոնցից 5391-ի բնակարանային խնդիրը նշված պետական աջակցության ծրագրի շրջանակում լուծվել է, իսկ Ջրաձոր համայնքի 28 ընտանիքի հարցը, նրանց իսկ ցանկությամբ, կլուծվի մեկ այլ պետական ծրագրի՝ Կառավարության 27.08.2020թ. N1411-Լ որոշման շրջանակներում՝ Կապսի ջրամբարի կառուցման նպատակով Ջրաձոր համայնքից վերաբնակեցվող ընտանիքների հետ միասնական մոտեցումների համաձայն և նախատեսված աջակցության ամբողջ ծավալով:

Քննարկման ընթացքում ներկայացվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման պետական աջակցության տարբեր ծրագրերի շրջանակներում կառուցված և բաշխված բնակֆոնդի չսեփականաշնորհված բնակարանների հետագա տնօրինման հարցը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել երկրաշարժից հետո տեղադրված/կառուցված ոչ հիմնական շինությունների հիմնախնդրին։

Նշենք, որ վերջին հարցը ներառված է Կառավարության 2021-2026թթ․ ծրագրում․ մասնավորապես՝ 2021-2022թթ. նախատեսվում է խնդրի կանոնակարգման իրավական հիմքերի ստեղծում, իսկ 2023 թվականից՝ բուն ծրագրերի իրականացում` Կառավարության կողմից սահմանված մոտեցումների և առաջնահերթությունների համաձայն:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:53
12 Մայիսի 2023
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:37
08 Մայիսի 2023
Հայ դպրոցականները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայում
Մենդելեևյան միջազգային օլիմպիադաներում Հայաստանի թիմերն ընդհանուր առմամբ արժանացել են 41 մեդալների
10:56
24 Փետրվարի 2023
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել. ՖՈՏՈ
13:01
16 Փետրվարի 2023
Դիլիջանում արդեն հաճախ կարելի է հանդիպել կովկասյան ազնվացեղ եղջերուների (ՎԻԴԵՈ)
Բարի կադրեր՝ Դիլիջանից. կովկասյան ազնվացեղ եղջերուները հանգիստ զբոսնում են Դիլիջանում
11:47
23 Հունվարի 2023
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
19:04
22 Դեկտեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
22:34
06 Դեկտեմբերի 2022
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք (ՖՈՏՈ)
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք. ՖՈՏՈ
16:31
29 Նոյեմբերի 2022
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
14:47
19 Հոկտեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 14–ամյա և 16–ամյա աղջիկները հայտնաբերվել են
Նրանց հայտնաբերել են կայարանամերձ հրապարակում
11:02
11 Հոկտեմբերի 2022
Երևանի փողոցներն ու պուրակները կհամալրվեն արժեքավոր, եզակի ծառաթփատեսակներով (ՎԻԴԵՈ)
Երևանի փողոցներն ու պուրակները կհամալրվեն արժեքավոր, եզակի ծառաթփատեսակներով. ՎԻԴԵՈ
14:36
30 Սեպտեմբերի 2022
Վանաձորի երկու տարբեր ընտանիքներում 7–րդ երեխան է լույս աշխարհ եկել
Նախօրեին Վանաձորի երկու տարբեր ընտանիքներում 7–րդ երեխան է լույս աշխարհ եկել
10:15
28 Սեպտեմբերի 2022
Հայ զինծառայող է հայտնաբերվել է. նա համարվում էր անհայտ կորած Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով
Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով անհայտ կորած համարվող զինծառայող է հայտնաբերվել