568.62
6.36
485.42
+26
Եղանակը Երևանում
Հայ

Կկասեցվի Սևանի White Shorja հանգստի գոտու գործունեությունը և կապամոնտաժվեն ապօրինի տաղավարները

23:38
03 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Իմ կարգադրությամբ ամենասեղմ ժամկետում կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունը և կապամոնտաժվեն ապօրինի տաղավարները։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ 

Նա հայտնել է, որ հանդիպում է ունեցել «Սևան» ազգային պարկ»ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանի հետ։ Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներից իր գործունեության բնագավառի խնդիրների այսրոպեական գույքագրման և կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ լուծումներ առաջադրելու անհրաժեշտությամբ այն առաջնային է։ 

«Մենք ունենք տարբեր հարթության խնդիրներ, որոնց նախ գույքագրմանը, ապա լուծումների առաջադրմանը պետք է ձեռնամուխ լինենք ամենասեղմ ժամկետներում։

Քննարկեցինք Սևանի ավազանի ափամերձ տարածքների ապօրինի կառուցապատման առկա վիճակը։ Այս ուղղությամբ կմշակենք խորքային բարեփոխումների և իրավիճակի շտկմանն ուղղված կարճաժամկետ և երկարաժամկետ քայլերի ծրագիր»,- գրել է նախարարը։ 

Նա նշել է, որ դիտարկումներ է արել ձկնագողության դեմ պայքարի միջոցների վերանայման, խստացման և արդյունագործական ձկնորսության կազմակերպման գործող կարգի վերամշակման հարցերի շուրջ։ 

Загружается новость ... "Лево"
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ֆինանսական վիճակին։ Պետրոսյանի խոսքով՝ այսօր արդեն ազգային պարկում մեկնարկել է նախարարության կողմից պատվիրակված աուդիտը։ Աուդիտից հետո նախարարի առաջարկով խորհրդատվական ընկերության հետ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ֆինանսական առողջացման ծրագրի հիման վրա զարգացման հայեցակարգ կմշակվի։ Ամենակարճ ժամկետներում ազգային պարկին ընձեռնվելու են ափամերձ տարածքներում տնտեսական գործունեության հետագա կանոնակարգման ուղղությամբ ընթացիկ կառավարման և արդյունավետ պահպանության հնարավորություններ։ 

«Իմ կարգադրությամբ կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունը և ամենասեղմ ժամկետում կապամոնտաժվեն ապօրինի տաղավարներն ու ժամանցի ենթակառուցվածքները։ Հանգստի այս գոտու անունը վերջերս մամուլում լայնորեն լուսաբանվում է, նաև շահարկվում ու կապվում քաղաքական որոշակի շրջանակների հետ»,- գրել է Շրջակա միջավայրի նախարարը։

Նա նշել է, որ գնալու են այդ քայլին, քանի որ տնտեսվարողը տարածքի նկատմամբ որևէ իրավական կարգավիճակ չունի։ 

Ազգային պարկի տնօրենի պաշտոնակատարը կիրազեկի տնտեսվարողին՝ ամենասեղմ ժամետում կասեցնելու գործունեությունը և ամենասեղմ ժամկետում ապամոնտաժելու ապօրինի տեղադրված տաղավարներն ու ժամանցի ենթակառուցվածքները։

«Դա պետք է արվի կտրուկ ու վճռական քայլերով։ Երաշխավորում եմ, հետայսու այս և նմանատիպ տարածքները տնտեսվարողներին կտրամադրվեն բացառապես մրցութային կարգով և գործող օրենսդրության համաձայն ու ընթացակարգերի խիստ պահպանմամբ»,- ընդգծել է Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Սևանա լճի ափամերձ տարածքում գործող «White Shorja»-ում տեղի ունեցած խնջույքը լայնորեն քննարկվեց, որին մասնակցել էր նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Այնտեղ բազմաթիվ մարդիկ առանց դիմակների էին, նարգիլե էին ծխում։-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:07
22 Սեպտեմբերի 2020
Հայ նյարդավիրաբույժները կատարել են COVID-19–ով և թոքաբորբով հիվանդի բարդագույն վիրահատություն, որը հաջողել է անցել (ՖՈՏՈ)
Հայ նյարդավիրաբույժները կատարել են COVID-19–ով և թոքաբորբով հիվանդի բարդագույն վիրահատություն, որը հաջողել է անցել. ՖՈՏՈ
12:47
21 Սեպտեմբերի 2020
Հայկական օդուժի տոնական թռիչքը` Երևանի երկնքում (ՎԻԴԵՈ)
Հայկական օդուժի տոնական թռիչքը` Երևանի երկնքում. ՎԻԴԵՈ
12:34
21 Սեպտեմբերի 2020
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
20:08
19 Սեպտեմբերի 2020
Անկախության օրը ռազմական օդաչուները թռիչքներ կիրականացնեն Երևանի երկնքում
Անկախության օրը ռազմական օդաչուները թռիչքներ կիրականացնեն Երևանի երկնքում
12:25
16 Սեպտեմբերի 2020
«Վերադառնում եմ աշխատանքի». Տաթևիկ Ռևազյանն աշխատավայրից լուսանկար է հրապարակել դստեր հետ (ՖՈՏՈ)
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը վերադարձել է աշխատանքի ու աշխատավայրից լուսանկարներ հրապարակել դստեր հետ. ՖՈՏՈ
16:13
15 Սեպտեմբերի 2020
Հայաստանի լեռներում հազվագյուտ սև անգղ են լուսանկարել (ՖՈՏՈ)
Հայաստանի լեռներում հազվագյուտ սև անգղ են լուսանկարել. ՖՈՏՈ
14:48
14 Սեպտեմբերի 2020
Երևանում արդեն տեղադրվել է 134 վերելակ (ՖՈՏՈ)
Երևանում արդեն տեղադրվել է 134 վերելակ. ՖՈՏՈ
13:40
14 Սեպտեմբերի 2020
Առաջին անգամ առաջին դասարան. ՀՀ–ում մեկնարկեց ուսումնական տարին COVID–19–ի պայմաններում (ՖՈՏՈ)
Առաջին անգամ առաջին դասարան. ՀՀ–ում մեկնարկեց ուսումնական տարին COVID–19–ի պայմաններում. ՖՈՏՈ
11:58
11 Սեպտեմբերի 2020
Նիագարա ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով (ՖՈՏՈ)
Նիագարա ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով. ՖՈՏՈ
11:43
11 Սեպտեմբերի 2020
Շոգերը չեն նահանջում. Հայաստանում շոգը կմոտենա 35-ամյա ռեկորդին
Շոգերը չեն նահանջում. Հայաստանում շոգը կմոտենա 35-ամյա ռեկորդին
21:04
09 Սեպտեմբերի 2020
Ջրային հրավառություն. Երևանում կվերագործարկվեն 22 շատրվաններն ու 8 ջրավազանները (ՎԻԴԵՈ)
Ջրային հրավառություն. Երևանում կվերագործարկվեն 22 շատրվաններն ու 8 ջրավազանները. ՎԻԴԵՈ
14:35
03 Սեպտեմբերի 2020
Ցնցող ռեկորդ. Սաքունց եղբայրները գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում` ատամներով քաշելով 4 տոննա մեքենա և 12 տոննա ավտոբուս (ՖՈՏՈ)
Ցնցող ռեկորդ. Սաքունց եղբայրները գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում` ատամներով քաշելով 4 տոննա մեքենա և 12 տոննա ավտոբուս. ՖՈՏՈ