415.63
4.18
390.04
+13
Եղանակը Երևանում
Հայ

«Կուտոյանի ընտանիքի անդամները պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ». Փաշինյան (ՎԻԴԵՈ)

18:44
22 Հունվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին։

 «Ես կարծում եմ, որ դեպքի հանգամանքները ամբողջությամբ պարզելու գործում պետք է ամենաշատը շահագրգիռ լինեն պարոն Կուտոյանի ընտանիքի անդամները և կարծում եմ, որ նրանք պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ, որպեսզի ճշմարտությունը ամբողջությամբ և 100 տոկոսով բացահայտվի»,– նշել է նա։

 Կրկին նշելով, որ երաշխավորում է, որ կառավարությունը իր բոլոր հնարավոր լծակներից կօգտվի, որպեսզի այս գործը, ինչպես նաև մնացած բոլոր գործերը մինչև վերջին դետալը բացահայտվեն։ Այդ թվում վարչապետը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ աղմուկ են բարձրացրել, թե կառավարությունը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ։

 «Վարչապետին ենթակա ԱԱԾ-ի պատվո պահակախումբն իր ներկայությամբ պատվել է Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը, հուղարկավորության արարողությունը: ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար և ԱԱԾ ողջ ղեկավար կազմը մասնակցել է հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանը: Մասնակցել է անվտանգության խորհրդի քարտուղարը որպես կառավարության և վարչապետի ներկայացուցիչ: Ես լրատվամիջոցի հարցին ի պատասխան ցավակցություն եմ հայտնել Կուտոյանի սգակիր ընտանիքին: Ուրիշ ի՞նչ պետք է աներ կառավարությունը»,– նշել է վարչապետը և հարց հնչեցրել, թե ինչու նույն մարդիկ հարց չէին բարձրացնում, երբ Հայկ Հարությունյանի հետ էր դեպքը տեղի ունեցել:

 «Թե նրանք վերաբերմունքի տարբերություններ ունե՞ն: Մեզ համար նախկին պաշտոնյաներ են եղել: Ընդ որում, նրանք պաշտոնավարել են առնվազն վիճահարույց շրջաններում, և մենք պատշաճ, ինչ պետք է արվեր, արվել է եւ անիմաստ եմ համարում նույնիսկ այդ քննարկումները»,-ընդգծեց վարչապետը: 

Հիշեցնենք, որ հունվարի 17–ին հայտնի է դարձել, որ Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: ՔԿ–ի հաղորդմամբ, հարուցվել է քրեական գործ ինքնասպանությանը հասցնելու հատկանիշներով։

Նշենք, նաև որ սեպտեմբերի 24–ին հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին`գլխի շրջանում հրազենային վիրավորումով։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանությանը հասցնելու հատկանիշներով։–0–  

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները