416.29
4.22
388.08
+16
Եղանակը Երևանում
Հայ

Մինչև ապրիլի 1-ը գազի գինը չի բարձրանա․ Գարեգին Բաղրամյան

20:36
18 Հունվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի․ /Նովոստի-Արմենիա/․ Մինչև ապրիլի 1-ը գազի գինը չի բարձրանա, այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս նշել էր, որ մինչև 2020 թ․-ի գարուն գազի գնի թանկացում չի սպասվում։ Բաղրամյանն ասել է, որ սահմանին գազի գինը բարձրացել է 15 դոլարով և «Գազպրոմ Արմենաիան» այլևս ի վիճակի չէ այդ գումարը կոմպենսացնել։ Սակայն, նրա խոսքով, դա չի նշանակում, որ գազի սակագինը բարձրանալու է։

«Այսինքն գործող սակագների մասով շուրջ 30 դոլարի ավելացման խնդիր է՝ ֆինանսական կարողությունների։ 30 դոլարով ավելի շատ են ծախսվելու և գործող սակագներն այդքանով չեն բավարարում, բայց դա չի նշանակում, որ 30 դոլարով ունենալու ենք սակագնի բարձրացում, որովհետև այս տարվա ընթացքում բանակցում ենք»,- ասել է Բաղրամյանը։

Նա նշել է, որ բանակցվում են ընկերության օպտիմալացման, ծախսերի հնարավոր կրճատման խնդիրները, ինչպես նաև երկարաժամկետ մինչև 2030 թ․-ի գազափոխադրման համակարգի կապիտալ ներդրումների ծրագիրը, որը շուրջ 500 մլն դոլար է։ Բաղրամյանի կարծիքով մինչև ապրիլի 1-ը բանակցությունները կավարտվեն։ Այսինքն, մինչ այդ գազի բարձրացման հայտ ընկերության կողմից չի ներկայացվի։ Ժամկետների մասին խոսելիս, Բաղրամյանը նաև նշել է, որ հայտը քննարկելու համար տրվում է 80 օր, որից հետո արդեն, հայտնի կլինի գազի սակագինը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները