415.63
4.18
390.04
+12
Եղանակը Երևանում
Հայ

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանել է ԱԺ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին

18:37
11 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը երկուշաբթի մասնակցել է Ազգային ժողովի 2016թ.-ի Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստին և պատասխանել պատգամավորների հարցերին:

«Շատ աշխատանքային քննարկում էր: Ես պատասխանում էի բոլոր այն հարցերին, որոնք հանձնաժողովն ուղղել է, քանի որ հանձնաժողովը փակ է և դա համարվում է պետական գաղտնիք, այդ պատճառով ավել բան ասել չեմ կարող»,- նշել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Իր հերթին ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Կարապետյանին տրվել է հարցերի լայն շրջանակ, որոնք առնչվել են ապրիլյան պատերազմին, ինչպես նաև 2016-2018թթ.-ին կառավարության հետագա աշխատանքներին՝ խնդիրների լուծման վերաբերյալ, որոնք դրսևորվել են ռազմական գործողությունների ըթնացքում:

«Քննարկումը կարճ տևեց: Կախված էր նրանից, թե Կարեն Կապետյանը ինչքանով կարող էր տիրապետել այդ հարցերի բովանդակությանը: Մեզ համար շատ կարևոր են կառավարությունների ժառանգականությունը, փոխանցված ինֆորմացիայի և դրանց հետ կապված խնդիրների լուծված լինելը կամ ապագային միտված քայլերը»,- նշել է նա:

Մասնավորապես, Քոչարյանի խոսքով, կոմիտեի համար կարևոր էր պատասխաններ ստանալ Կարապետյանի օրոք կառավարության ձեռնարկած քայլերի մասին՝ ապրիլյան պատերազմի հետևանքների վերացման վերաբերյալ, ինչպես նաև պարզելը 2017թ.-ի մարտին նախկին վարչապետի կողմից արված հայտարարությանը՝ Բանակին մատակարարվող վառելիքի խնդրի վերաբերյալ:

«Նա այդ տեսակետը հայտնել էր 2017 թվականի մարտի 1-ին և 2017 թվականի մարտի 13-ին և մեզ հետաքրքրիր էր՝ Կառավարությունն այդ տեսակետների հետ կապված ինչ հանձնարարական է իջեցրել իրավապահ համակարգին, որպեսզի ճշտեին՝ ով է փոխանցել և դա ճշտեցինք»,- նշել է նա:

«Ինչու հրավիրեցինք Կարեն Կարապետյանին, որովհետև նա կառավարությունը ձևավորել է ապրիլյան դեպքերից հետո, և կարծում ենք, որ այդ կառավարությունն իր առաջնահերթությունների մեջ, բացի տնտեսական խնդիրներից, պետք է ուշադրություն դարձներ նաև անվտանգային խնդիրներին»,- նշել է հանձնաժողովի նախագահը:

Ինչպես նշել է Քոչարյանը, իրենք չեն առաջնորդվելու միայն նախկին պաշտոնյաների ցուցմունքներով, այլև կարևորություն են տալիս հանձնաժողով այցելած ռազմական գործիչների տրամադրված տեղեկություններին, ինչպես նաև փաստագրական բազային: 

2016 թ.-ի ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտայի նմիջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները